Մարտի 4-ին Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչները Սահմանադրական դատարան կդիմեն հայցով` պահանջելով վավերացնել փետրվարի 18-ի նախագահական ընտրությունների ընթացքում հայ ժողովրդի կատարած ընտրության իրական արդյունքները և չեղյալ ճանաչել ԿԸՀ-ի փետրվարի 25-ին հրապարակած կեղծ թվերը: Ժամը 18-ին Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի խոսնակը և իրավախորհրդատուները Սահմանադրական դատարանի առջև մամլո ասուլիս կտան:
Տարոն ԻՇԽԱՆՅԱՆ