Անդրադառնալով ՀՀ նախագահի մեկ այլ թեկնածուի` Վարդան Սեդրակյանի՝ իր մասին արված հայտարարություններին, թե ինքը մասոնական է, Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց. «Դա սուտ է, ես երբեք չեմ եղել մասոնական։ Սուտ վկայության համար Վարդան Սեդրակյանը պետք է պատասխան տա դատախազության առաջ...Վարդան Սեդրակյանը եղել է Անահիտ Բախշյանի աշակերտը, և ես այդ ճանապարհով եմ հանդիպել նրա հետ: Նա ինձ էլ էր փորձում կապել էպոսի հետ, բայց ես կապ չունեմ դրա հետ»:
Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ