01.12.2014|
13:28
Այն ժամանակ ես շատ փոքր էի` վեց թե յոթ տարեկան, երբ մի անգամ Երևանից Թբիլիսի վերադառնալիս, գնացքում մտերմացա մի ուսանողի հետ, որը ոչ միայն Շուլավերի կայարանից գնած խաղողով ու դեղձով հյուրասիրեց, այլև այնպիսի հաճույքով սկսեց ինձ պատմել հին Հայաստանից ու հին աշխարհից, որ կարծես լսողը ոչ թե չարաճճի մի «գիժ» տղա լիներ, այլ մի մեծ մարդ: