Սիրիայի իշխանություններն ու ընդդիմությունը համաձայնել են երկրում խաղաղապահների տեղակայման անհրաժեշտության հետ։ Այդ մասին երեկ Դամասկոսում հայտարարել է ՄԱԿ-ի և Արաբական երկրների լիգայի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին։
Նա ընդգծել է բռնության անհապաղ դադարեցման անհրաժեշտությունը։ ՄԱԿ-ում վերջին շաբաթներին ընթանում են բանակցություններ Սիրիայում խաղաղապահ ուժերի տեղակայման ձևաչափի վերաբերյալ։ Ենթադրվում է, որ առաքելությունը բաղկացած կլինի 4-10 հազար մարդուց՝ ներառելով դիտորդական, ռազմական և քաղաքացիական կոմպոնենտներ։