Արձակուրդները Հավայան կղզիներում անցկացնող ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սուրբ ծննդյան տոներն անցկացնում է ընտանեկան նեղ շրջապատում՝ կնոջ և երկու դուստրերի հետ։ ԱՄՆ նախագահի համար հրապարակային միջոցառումներ նախատեսված չեն։ Սպիտակ տան ներկայացուցիչն ընդգծել է, որ օգնականները մշտապես զեկուցում են աշխարհում և ԱՄՆ-ում տեղի ունեցող իրադարձությունների մասին։
Օբաման մարզումներ է անցկացնում մարզադահլիճում, ժամանակի մի մասը լինում է լողափում, զբոսնում է աղջիկների հետ, գոլֆ խաղում։