ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը ելույթ է ունեցել Օվալաձև աշխատասենյակում՝ բացատրելու իր պատմական որոշումը՝ դուրս գալ 2024 թվականի ընտրություններից և ջահը փոխանցել Քամալա Հարիսին: «Առաջընթացի լավագույն ճանապարհը էստաֆետը նոր սերնդին փոխանցելն է: Սա մեր ազգը համախմբելու լավագույն միջոցն է։ Ես խորապես հարգում եմ այս պաշտոնը, բայց ավելի շատ ես սիրում եմ իմ երկիրը»,- ընդգծել է Բայդենը։               
 

Եգիպտոսի իրավապաշտպանները քննադատում են նախագահին

Եգիպտոսի իրավապաշտպանները քննադատում են նախագահին
25.11.2012 | 14:59

Եգիպտոսի ավելի քան 20 իրավապաշտպան կազմակերպություններ երկրի նախագահ Մոհամեդ Մուրսիին կոչ են արել չեղյալ հայտարարել իր իրավասություններն էականորեն ընդլայնող հրամանագիրը։ Իրավապաշտպանները բաց նամակ են ստորագրել, որտեղ նշվում է, որ նախագահը մահացու հարված է հասցրել Եգիպտոսի դատական համակարգին՝ սահմանելով նոր բռնապետություն։

«Այս հրամանագիրը կասկածի տակ է դնում օրենքի գերակայությունը և արդարադատության հիմունքները»,- ասված է բաց նամակում։ Ընդդիմության ղեկավարներից մեկը՝ Մոհամեդ Բարադեին, հայտարարել է, որ անհնար է որևէ բանակցություն վարել նախագահի հետ, քանի դեռ հինգշաբթի ընդունված հռչակագիրը մնում է ուժի մեջ։
Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, Մուրսիի կուսակցությանը սատարող «Մուսուլման եղբայրներ» շարժման անդամները նախագահի բոլոր կողմնակիցներին կոչ են արել զանգվածային ցույցեր անցկացնել՝ ի պաշտպանություն երկրի ղեկավարի։ Երեքշաբթի «Մուսուլման եղբայրները» հանրահավաք կանցկացնեն Կահիրեի հրապարակներից մեկում։ Նախատեսվում է, որ կմասնակցի մոտ մեկ միլիոն մարդ։ Մեկ այլ հրապարակում կհավաքվեն նրանց հակառակորդները։
Ցույցերը Եգիպտոսում սկսել են այն բանից հետո, երբ Մոհամեդ Մուրսին արգելեց երկրի դատարաններին մինչև նոր սահմանադրության ընդունումն ու նոր խորհրդարանի աշխատանքները չեղյալ համարել իր հրամանագրերը։

Դիտվել է՝ 1217

Մեկնաբանություններ