«Հայաստանի պաշտպանության նախարարությունում Միացյալ Նահանգների բանակի ներկայացուցչի նշանակմամբ Վաշինգտոնը մտադիր է աջակցել Երևանին անվտանգության ոլորտի կառավարման բարելավման հարցում, ինչն էլ, իր հերթին, կնպաստի հայ-ամերիկյան հարաբերությունների ամրապնդմանը»,- «Արմենպրեսի» հարցմանն ի պատասխան իրազեկել է ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանությունը, հստակեցնելով, որ քաղաքացիական խորհրդատուի ընտրությունն արդեն կատարված է, և այս տարի նա աշխատանքի կանցնի։               
 

Պայթյուն՝ Պակիստանում

Պայթյուն՝ Պակիստանում
17.09.2012 | 05:54

Պակիստանի հյուսիս-արևելքում ճանապարհի վրա ռումբի պայթյունի հետևանքով ավելի քան 12 մարդ է զոհվել։ Յոթ մարդ վիրավորվել է, նրանցից մի քանիսը ծայրահեղ ծանր վիճակում են։ Բոլոր զոհերը և տուժածները գտնվել են ավտոբուսում, որը մոտակա գյուղից նրանց տեղափոխում էր շուկա։

Դիտվել է՝ 1417

Մեկնաբանություններ