06.04.2013|
23:28
Կիրակի օրը մեկնարկելու է Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավը: Մինչ այդ հասցրել ենք մասնակից բոլոր քաղաքական ուժերի դիրքորոշումները ճշտել: Չկա որևէ նորություն: Հերթական անգամ ընդդիմություն կամ այլընտրանք ներկայացող ուժերը փորձեր են անում միավորվելու և միասին պայքարելու ընտրակեղծիքների դեմ, ջարդելու ՀՀԿ-ի «մենաշնորհը»: Դե, անցյալ տարի ԱԺ ընտրություններում չստացվեց ջարդել, թող այս անգամ էլ փորձեն, միգուցե ստացվի: Այլ հարց է, թե որքանով է ընտրողը հավատում իրենց խոստումներին: Հատկապես երբ դրանք վերաբերում են ԲՀԿ-ի, ՀՅԴ-ի, «Ժառանգության» և ՀԱԿ-ի՝ միասնական վերահսկողություն իրականացնելուն: Այդ միասնական վերահսկողությունը մինչ այժմ գոնե ակնհայտ պտուղներ չի տվել, բացի ընդդիմադիր համարվող ուժերին միմյանց դեմ հանելուց: