Telegram-ի հանրահայտությունն ավելացել է մի քանի երկրներում, ներառյալ Ֆրանսիան և ԱՄՆ-ը, Ֆրանսիայում սոցիալական ցանցի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո՝ տեղեկացնում է TechCrunch պորտալը։ Ֆրանսիայում Telegram-ը բարձրացել է առաջին հորիղոնական «Սոցիալական ցանցեր» կարգում:                
 

Նիգերիայում քրիստոնյաներն ու մահմեդականները իրար են սպանում

Նիգերիայում քրիստոնյաներն ու մահմեդականները իրար են սպանում
20.06.2012 | 18:27

Ավելի քան 80 մարդ է զոհվել Նիգերիայի հյուսիսում քրիստոնյաների և մահմեդականների միջև տեղի ունեցած բախումներից: Հիշեցնենք, որ անցած կիրակի այստեղ երեք եկեղեցի էր պայթեցվել: Կադունա և Դամատուրու քաղաքներից ստացված տեղեկությունների համաձայն` վրեժխնդրության ակցիաներով փողոց էին դուրս եկել նշված բնակավայրերի քրիստոնեական համայնքի երիտասարդները: Քաղաքներում գրանցվել են մահմեդականների սպանություններ, որոնց դիակները կրակին են հանձնվել: Գազազած ամբոխը հրի է մատնում մզկիթներ: Ի պատասխան մահմեդականները թալանում և այրում են քրիստոնյաներին պատկանող խանութները:

Դիտվել է՝ 2541

Մեկնաբանություններ