ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 
  • Կրկին ունենք քաղբանտարկյալներ

    Կրկին ունենք քաղբանտարկյալներ

    08.11.2013| 16:43
    «Միանշանակ»,- այսպես արձագանքեց Հելսինկյան ասոցիացիայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը մեր հարցին, թե կարո՞ղ ենք Շանթ Հարությունյանին և իր համախոհներին ճանաչել որպես քաղբանտարկյալ:
  • «Եթե կա մեկը, ում պետք է ձերբակալեն` դա փոխգնդապետ Օսիպյանն է»

    «Եթե կա մեկը, ում պետք է ձերբակալեն` դա փոխգնդապետ Օսիպյանն է»

    06.11.2013| 16:11
    «Իշխանություններն են մեղավոր, որ Շանթը և երիտասարդները նման քայլի գնացին: Իշխանությունը արյունով, սպանությամբ է եկել իշխանության, որը ժողովուրդը չի ընդունում: Եթե Լիցիկայի պես մարդասպանին ազատ են արձակել, բայց այսօր ձերբակալել են մարդկանց, ովքեր արդարության համար են դուրս եկել, ուրեմն լավ են արել` ոստիկանի են վիրավորել»,-գնահատելով երեկվա դեպքերը` ասաց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը:
  • 20 մարդ ձերբակալվել է. ոստիկանության հայտարարությունը՝ երեկվա դեպքերի մասին

    20 մարդ ձերբակալվել է. ոստիկանության հայտարարությունը՝ երեկվա դեպքերի մասին

    06.11.2013| 11:22
    Նոյեմբերի 5-ին՝ ժամը 17.10-ի սահմաններում, «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր մի խումբ կողմնակիցների հետ, մահակներով ու ձողերով զինված, փորձել են երթ կատարել Ազատության հրապարակից:
  • Երիտասարդի մահվան հետ պատգամավորը կապ չունի

    Երիտասարդի մահվան հետ պատգամավորը կապ չունի

    05.11.2013| 00:30
    Վերջերս, երբ Ախուրյանի չբնակեցված շենքերից մեկում հայտնաբերվեց քարհանքերի վարչության նախկին պետ Վառլամ Պապիկյանի թոռան` 1989-ին ծնված Արմեն Պապիկյանի դին, Գյումրիում լուրեր տարածվեցին, թե նա կախվել է խաղատանը խոշոր գումար տանուլ տալուց հետո: Վերջինիս հայրը Գյումրու հարկային տեսչության պետի տեղակալն է:
  • Համաներմամբ ազատ են արձակվել 607 դատապարտյալ

    Համաներմամբ ազատ են արձակվել 607 դատապարտյալ

    04.11.2013| 15:27
    Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» որոշման համաձայն ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներից ս.թ. նոյեմբերի 1-ի, ժամը 18.00-ի դրությամբ, ազատ են արձակվել 607 դատապարտյալ:
  • Արտակ Նազարյանի գործով իրեղեն ապացույցները կպահպանվեն

    Արտակ Նազարյանի գործով իրեղեն ապացույցները կպահպանվեն

    04.11.2013| 14:45
    Արտակ Նազարյանի քույր եւ իրավահաջորդ Ծովինար Նազարյանը Տավուշի մարզի ընդհանուր իրավասությա դատարանի աշխատակազմի ղեկավարից ստացել է իր հարցման պատասխանը, որում ասվում է. «Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննված Հակոբ Խորենի Մանուկյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքիի 360-րդ հոդվածի 2-րդ մասով , ՀՀ քրեական օրենսգրքի 365 –րդ հոդվածի 1-ին մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 375 -րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, Վահագն Վլադիմիրի Հայրապետյանի վերաբերյալ ՀՀ քրեական օենսգրքի 38-375-րդ հոդվածի 2-րդ մասով, Ադիբեկ Հրաչյայի Հովհաննիսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Մխիթար Մանվելի Մխիթարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 358-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, Հարութիկ Կիրակոսի Կիրակոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգքրի 358-րդ հոդվածի 1-ին մասով թիվ ՏԴ/0117/01/11 քրեական գործով բոլոր իրեղեն ապացույցները գտնվում են Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում»:
  • «Իրավական ցինիզմի այդ աստիճանը արդեն դառնում է վտանգավոր»

    «Իրավական ցինիզմի այդ աստիճանը արդեն դառնում է վտանգավոր»

    01.11.2013| 17:08
    Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա ԱԼԱՎԵՐԴՅԱՆԻ խոսքով, որևէ հարցի հետ կապված որևէ արդարություն այս երկրում դժվար է ակնկալել: Հանրապետությունում կատարվող հանցագործությունների շղթան, ըստ իրավապաշտպանի, արդեն օրինաչափություն և կառավարման պրակտիկա է դարձել.
  • «Ակնհայտ է, որ հանցագործություններ կատարվել են. խնդիրն այն է, թե ինչո՞ւ մեղավորները չեն պատժվել»

    «Ակնհայտ է, որ հանցագործություններ կատարվել են. խնդիրն այն է, թե ինչո՞ւ մեղավորները չեն պատժվել»

    01.11.2013| 17:04
    Այսօր Նախախորհրդարանի անդամներ Վարուժան ԱՎԵՏԻՍՅԱՆԸ և Կարո ԵՂՆՈՒԿՅԱՆԸ «ՈՒրբաթ» ակումբում անդրադարձան վերջին շրջանում երկրում տեղի ունեցող բռնություններին, որոնք մնացել են անպատիժ: «Մենք այդպես էլ չկարողացանք կառուցել անկախ պետություն: Ի՞նչ վիճակի հասանք: Արտաքին տիրապետողներին ձեռնտու էր այս վիճակը, որպեսզի նվազի երկրի դիմադրողականությունը»,-ասաց Վ. Ավետիսյանը:
  • Շարա Տալյանի թոռնուհին անօրինակության զոհ է դարձել

    Շարա Տալյանի թոռնուհին անօրինակության զոհ է դարձել

    31.10.2013| 12:51
    ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ռեմ Ղազանջյանը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին, ՀՀ գլխավոր դատախազին և երկրի ոստիկանապետին ահազանգելով հայ հայտնի երգիչ Շարա Տալյանի թոռնուհու վիճակի մասին: Նամակում ասվում է, որ Շարա Տալյանի դստեր` Լուսյա Տալյանի միակ դուստրը (Ռուզաննա Բաբաջանյան) հայտնվել է փողոցում` «ունենալով սեփականության իրավունքով գրանցված Երևանի Ղ. Փարպեցի 9ա շենքի 12 բնակարանը»:
  • Դժգոհություններ`գլխավոր դատախազությունում

    Դժգոհություններ`գլխավոր դատախազությունում

    29.10.2013| 14:07
    Մինչ գլխավոր դատախազությունում կադրային փոփոխությունները բուռն ընթացքի մեջ են, Գևորգ Կոստանյանը փոխում է նաև կառույցի աշխատանքային ոճը: Գլխավոր դատախազության աշխատակիցները մեզ հետ զրույցում նշեցին, որ իրենց աշխատաժամը կարող է ձգվել մինչև երեկոյան 20:00, իսկ առավոտյան պետք է անգամ հինգ րոպե չուշանալ, այլապես ղեկավարության հետ խնդիրներ կունենան: Նրանցից ոմանք անգամ դժգոհեցին անհարկի խստություններից, որոնցով նոր դատախազը փորձում է ինքնահաստատվել: