05.03.2013|
13:27
«Սա քաղաքական էրոտիկա է»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց մարքսիստ Դավիթ Հակոբյանը` անդրադառնալով Րաֆֆի Հովհաննիսյանի մարտավարությանն ու քայլերին` վստահեցնելով, որ Հովհաննիսյանը իշխանափոխություն չի կարող անել, որովհետև ոչ թե ներքևից, այլ վերևից պիտի համակարգը փոխել: Դրական տեղաշարժի համար մարքսիստը իշխանական լուրջ թիմի անհարաժեշտություն է տեսնում, մինչդեռ, ըստ նրա, նախագահը «փաթաթվել» է այս խորհրդարանին, որն «ապօրինի է և իմպոտենտ»: