23.03.2013|
14:06
Րաֆֆի Հովհաննիսյանի վերջին հայտարարությունները, կարծես, իրավիճակը փակուղուց դուրս բերելու միտում ունեն: Հիշեցնենք, որ հանրահավաքում նա հայտարարել էր, թե որոշակի պայմաններում ճանաչելու է Սերժ Սարգսյանի նախագահությունը: Իսկ «պայմանները> հետևյալն են`2013-ին արտահերթ նախագահական ընտրությունների անցկացում, բայց մինչ այդ ԸՕ-ն պետք է բարեփոխվի և ԱԺ ընտրությունները անցկացվեն միայն համամասնական ընտրակարգով: Բացի այդ, Հովհաննիսյանը փաստաթուղթ է ուղարկել նախագահին, որպեսզի անցումային այս փուլում ութ գերատեսչությունների ղեկավար պաշտոններ իրենց տրվեն (գլխավոր դատախազ, ՊԵԿ, ԱԱԾ, ԱԳՆ, ԿԳՆ, ՎՊ, արդարադատության խորհուրդ և հակակոռուպցիոն հանձնաժողով):