Թուրքիայում վերջերս տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների գլխավոր արդյունքը կառավարող քաղաքական ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածուների պարտությունն էր մայրաքաղաք Անկարայում և, մեծությամբ երրորդ, Իզմիր քաղաքում։
Ապրիլի 9-ին «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ում տեղի է ունեցել հանդիպում Ասիական զարգացման բանկի պատվիրակության, Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-3-ի կապալառու չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերության և շինարարության տեխնիկական հսկողությունն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա և ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» իտալական համատեղ ձեռնարկութան ներկայացուցիչների հետ։
«Սպայկա»-ն իր ողջ գործունեությունը, ընկերության հիմնադրման օրվանից, ուղղել է Հայաստանում տնտեսական արժեքներ ստեղծելուն, թույլ չի տվել ընկերությանը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ տարբեր շահարկումների միջոցով:
Հարցադրումը կարող է դիտվել հեքիաթի կամ ֆանտաստիկայի ժանրից. մի՞թե մեր օրերում կան այդպիսի հնարավորություններ, և եթե կան, ապա ինչու՞ դրանք չեն իրացվում, չէ՞ որ դրանով կվերանա աղքատությունը, կկանխվի արտագաղթը, կբարգավաճի երկիրը:
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում փորձարկվել է առաջին օդային տաքսի ծառայությունը: Ուղևորներ տեղափոխող օդային տրանսպորտային միջոցը՝ EHang 216-ը, հաջողությամբ մի շարք թռիչքներ է իրականացրել, ու վայրէջք կատարել քաղաքի տարբեր մասերում գտնվող ֆուտբոլի դաշտերում: Այդ մասին գրում են տեղական լրատվամիջոցները:
Վերջին տարիներին հայկական տեքստիլ արտադրության զարգացումը վկայում է, որ մի քանի կայացած ընկերությունների շնորհիվ վերականգնվում են Հայաստանից արտահանվող տեքստիլ արտադրանքի երբեմնի հեղինակությունն ու ծավալները: Ներկայումս տեքստիլ արդյունաբերությունն արտահանման ծավալներով զիջում է միայն գյուղատնտեսությանն ու ադամանդագործությանը (ներառյալ ոսկերչությունը)։
Աշխատավարձերն ու թոշակները չեն բարձրանում, իսկ պարենային ապրանքների գները սլանում են վեր ու վեր։ Թվում էր, թե թավշյա հեղափոխությունից հետո կգտնվեն գնաճը զսպող ինչ-ինչ մեխանիզմներ, և ժողովուրդը որոշակիորեն կզգա դրական փոփոխությունը։
Այս տարվա առաջին եռամսյակում մուտքերը գերակատարվել են ստվերի բացահայտման հաշվին և ոչ տնտեսության ակտիվացման։ Մենք կատարելու և գերակատարելու ենք պետբյուջեով սահմանված մուտքերի հավաքագրումը՝ ստվերից դուրս բերելով հարկերը։
Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, մեր տեսանկյունից, իհարկե, արդար է, ճիշտ է՝ հաշվի առնելով ինչպես իսրայելա-ադրբեջանական հարաբերությունները, այնպես էլ հայ-իրանական կապերը...