Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հայրենասեր ղեկավարը օտարերկրյա գործակալներին իշխանություն չէր զիջի

Հայրենասեր ղեկավարը օտարերկրյա գործակալներին իշխանություն չէր զիջի
05.08.2024 | 09:02

Ովքեր դեռ հավատում են, որ 2018 թվականին «թավշյա» և «ոչ բռնի» հեղափոխություն է եղել, առնվազն նման են այն փոքրիկներին, ովքեր հավատում են Ձմեռ պապի բարի հեքիաթին։

Անարյուն հեղափոխություններ չեն եղել ու չեն էլ կարող լինել։ Իմիտացիաներ, պայմանավորվածություններ` եղել են, ինչպես 2018-ին՝ Հայաստանում։

Պատկերացնո՞ւմ եք՝ հայրենասեր ղեկավարը տեղյակ լինի, որ իր դեմ օտարերկրյա գործակալներ են (ինչպես իրենք են ասում, ավելին` անգամ փաստաթղթեր հրապարակում), ու այդ գործակալներին զիջեն իշխանություն։ Նման բան չի լինում, երբեք չի եղել ու երբեք չի լինի:

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 2673

Մեկնաբանություններ