Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Կիրանցը դարձել է փակ միջանցք

Կիրանցը դարձել է փակ միջանցք
02.05.2024 | 13:25

Լաչինի միջանցքի փակումը բերեց Արցախի կորստին: Հենց հիմա Կիրանցն է դարձել փակ միջանցք: Լաչինի միջանցքի ու Կիրանցի միջանցքի մեջ կա մեկ տարբերություն՝ Լաչինի միջանցքը փակել էին ադրբեջանցի ուժայինները և թույլ չէին տալիս, որ հայ մարդիկ հասնեին Արցախ, իսկ Կիրանցի միջանցքը արդեն փակել են հայ ուժայինները և թույլ չեն տալիս, որ հայ մարդիկ հասնեն իրենց հայրենակիցներին:

Դուք այլևս օկուպացված եք, ընկալեք դա և ընկալեք նաև, որ միակ ճանապարհը դեօկուպացիան է: Եթե չեք ընկալում, ուրեմն ծառեր տնկեք յուրաքանչյուրդ ձեր տան դիմաց, որ օկուպանտներին չտեսնեք:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 1514

Մեկնաբանություններ