38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Մի ամբողջ ժողովուրդ մատնված է անտերության

Մի ամբողջ ժողովուրդ մատնված է անտերության
30.04.2024 | 13:40

Կիրանցցի խեղճ մարդկանց այսօր պատել է անտերության զգացումը։ Երբ երկրի ոչ բարով ղեկավարը ասում է, որ կարող է ութերորդ օրը իրենց գյուղում հայտնված ադրբեջանցին դիմի բռնության, ու պետությունը ոչինչ չի կարող անել, մարդու մոտ ակամայից անտերության զգացում է առաջանում։

Մի անձնական բան խոստովանեմ։ Նույն անտեր մնալու զգացումն ունեի 2018-ի էս օրերին, երբ տեսնում էի, թե ով է դառնում երկրի ղեկավար։ Էն ժամանակ քաղաքականությամբ խորապես չէի հետաքրքրվում, ինձ ամբողջովին տվել էի կրթության գործին, չէի վերլուծում համակարգ, իրավիճակ, գործընթացներին մոտենում էի «զգալու» կամ «մտապատկերելու» մակարդակով։ Ու քանի որ սովոր էի, որ քաղաքականությունն իմ խելքի բանը չէ, դրանով երբեք չեմ զբաղվելու, ինձ վրա հանրային լայն պատասխանատվություն էլ չէի վերցնում։ Հենց դրա համար էլ իմ ներքին ձայնով իմ անվտանգության հարցը պատվիրակել էի պետությանը՝ ի դեմս օրվա քաղաքական ղեկավարության։ Ու որքան էլ խիստ վերապահումներ ունենայի այդ ու նախընթաց շրջանների ղեկավարների վերաբերյալ, նրանց ղեկավարման ներքո անտերության զգացում երբեք չեմ ունեցել։ Բայց երբ տեսնում էի, որ իշխանության է գալիս մեկը, ով գոնե քեզնից, անձամբ քեզնից պակաս կարողություններով է օժտված, պակաս կշռադատված խոսք ու մաներա ունի, պակաս տղամարդկային կինետիկ իմիջ ունի, պակաս տակտ ունի, մեջը ծանրություն չկա, լրջություն չկա, ողջը պարուրված է ցինիզմով, դերասանությամբ, շուստրիությամբ, էդ ժամանակ էլ անտերության զգացումը պատում էր էությունս։

Թե՛ իմ ընտանիքում մանկությանս օրերին, մինչև ինքնուրույնանալս, թե՛ աշխատավայրում, մինչև հասունանալս, թե՛ պետության մեջ, մինչև այս պատուհասների գալը, մշտապես զգացել եմ իրավիճակի տիրոջ ներկայությունը ու ներքին մի համաձայնությամբ ինձ վրա վերցրել եմ, որ իմ նոր ընտանիքում, իմ ղեկավարած գործի մեջ ես էլ իմ հերթին պետք է տիրոջ դեր ունենամ, որով ինձ նայող մարդկանց վստահության, հանգստության զգացում ներշնչեմ։ Հիմա տեր լինելու հանձնառություններիս շրջանակը մեծացել է, մեծացել է ստիպված ու դժվարությամբ (խոսքը, առաջին հերթին, պատասխանատվության մասին է), քանի որ մի ամբողջ ժողովուրդ մատնված է անտերության։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 2383

Մեկնաբանություններ