«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Մարդկային գիտակցության մանիպուլյացիայի 10 մեթոդները

Մարդկային գիտակցության մանիպուլյացիայի 10 մեթոդները
20.04.2024 | 07:28

Սկիզբը՝ այստեղ

Նոամ Չոմսկու 10-րդ և վերջին մեթոդը վերաբերում է` իշխանության կողմից իր քաղաքացիների էությունը ավելի լավ հասկանալուն:
Եվ այսպես:
Մարդկանց կառավարելու համար հարկավոր է խորը գիտելիքներ ունենալ հոգեբանության, նյարդաբանության և կենսաբանության ոլորտներում։ Գիտնականները ջանասիրաբար ուսումնասիրում են մարդուն, մեծ քանակությամբ հետազոտություններ են անցկացնում, և այդ աշխատանքներից արժեքավոր եզրակացություններն ուղարկվում են իշխող դասակարգերի ձեռքին՝ բնականաբար, շրջանցելով հասարակ մարդկանց։ Արդյունքում, համակարգը սովորական մարդու մասին ավելի շատ տեղեկատվություն է ունենում, քան ինքը՝ մարդը, թե՛ ֆիզիոլոգիայի, թե՛ հոգեբանության ոլորտում։ Ուստի այն մեծ ուժ ու ազդեցություն ունի մարդու վրա։ Անձի մասին գիտելիք ունենալը նշանակում է, որ դու իշխանություն ունես նրա վրա: Այս դեպքում այդ գիտելիքը համակարգի ձեռքում է, և ըստ այդմ էլ, նա է որոշում, թե մարդն ինչպես է մտածելու և գործելու։
Հասարակությանը մանիպուլյացիայի ենթարկելու ուղիները բազում են:
Մանիպուլյացիաների ձևերի և մեթոդների վերաբերյալ տեղեկատվություն ունենալու դեպքում մենք կկարողանաք.
-Գիտակցել, որ իշխանությունները ցանկանում են մեզ պարտադրել ինչ-որ մեկին հարմար տեսակետ, որը չի համապատասխանում իրականությանը.
Մենք ինքներս պետք է ընտրենք՝ ինչին հավատալ:
-Տեսնել աշխարհի իրական պատկերը, այլ ոչ թե այն, ինչ հաղորդում են իշխանական լրատվամիջոցները:
Եվ ուրեմն, մեկի համար ավելի հեշտ է ապրել անտեղյակության մեջ, իսկ մյուսը ցանկանում է մտածել իր գլխով և տեսնել իրերի իրական կարգը։

Հ.Գ. Նաոմ Չոմսկու 10 մեթոդները իմանալիս կարելի է տեղեկատվությունը համադրել ու հասկանալ, թե ինչպես են իշխանությունները փորձում ազդել մարդկանց վրա, և մեզանից է կախված՝ թույլ տալ այդ ամենը, թե ոչ:

Գրիգոր Գրիգորյան

Դիտվել է՝ 2482

Մեկնաբանություններ