38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Աշխարհի բոլոր անկյուններում «հայի գեն» փնտրելը, հայտնի ու կիսահայտնի բոլոր մեծերին զոռով հայացնելը վաղուց դարձել է համազգային հիվանդություն

Աշխարհի բոլոր անկյուններում «հայի գեն» փնտրելը, հայտնի ու կիսահայտնի բոլոր մեծերին զոռով հայացնելը վաղուց դարձել է համազգային հիվանդություն
22.03.2024 | 11:17

Մեկը գրել է, թե իբր մեր շատ նշանավորներից մեկն է սա ասել. «Աշխարհի բոլոր մեծությունների մեջ հոսում է հայի արյունը»։

Ասող նշանավոր հայի անունը չեմ գրում, որովհետև հսմոզված չեմ, որ նա նման բան է ասել կամ եթե ասել է` լուրջ է ասել։

Երբեք չեմ լսել, որ աշխարհ նվաճած անգլիացիները, իտալացիները, ֆրանսիացիները կամ մատի վրա աշխարհ պարացնող հրեաները հպարտ հայտարարեն, թե աշխարհի բոլոր մեծերի մեջ անգլիացու, իտալացու կամ ջհուդի արյուն կա։ Հատկապես երբ իրոք նման բան կա։

Հիմա ես ինքս ինձ մտածում եմ` այս ո՞նց է պատահել, որ մյուս ազգերի համեմատ բազմիցս փոքրաթիվ հայերը դարձել են աշխարհի բոլոր մեծերի արյունակիցը, հիմնադիր-արարողը։

Ստացվում է, որ թվարկածս ազգերի պես հայերն էլ են աշխարհ նվաճել, այլազգի գեղեցկուհիներով հեղեղել իրենց հարեմն ու լույս աշխարհ բերել բեթհովեններ, ռեմբրանդտներ ու մոպասաններ, բայց այդ ամենը պատմությանն անհայտ է մնացել, ու այդ մասին միայն հայերս գիտենք։

Մյուս տարբերակը` կամ հայ տղամարդիկ հիասթափվել, հեռացել են իրենց հայ կանանցից ու գնացել, կենակցել են այլազգիների հետ, կամ կանայք են զզվել մեծաբերան, պոռոտախոս, դատարկամիտ իրենց հայ ամուսիններից և դարձել այս կամ այն օտարականի կինը, սիրուհին կամ հարճը:

Այլապես անհնար է, որ երկու հայերի համատեղ սիրուց Շեքսպիր, Պետրարկա, Դանթե կամ Բալզակ ծնված լինի ու աշխարհը նրանց անգլիացի, իտալացի կամ ֆրանսիացի համարի։ Հաստատ հայ տղամարդը կամ հայ կինը թեկուզ մի անգամ «լևի է գնացել» ու, ասենք, Միքելանջելոյի, Բայրոնի, Ստենդալի, Բախի կամ Մոցարտի նախապապը կամ նախատատը դարձել։

Բայց ամենահետաքրքիրն ու զարմանալին այն է, որ հայ տղամարդկանց ու հայ կանանց այլազգիների հետ ամուսնություններից հանճարներ կամ առնվազն տաղանդներ են ծնվել, իսկ ահա նրանց «ներազգային» սիրուց հիմնականում խոտան է լույս աշխարհ եկել, որի ցցուն վկայությունն աչքներիս առաջ է։

Ամենուր, աշխարհի բոլոր անկյուններում «հայի գեն» փնտրելը, հայտնի ու կիսահայտնի բոլոր մեծերին զոռով հայացնելը վաղուց դարձել է համազգային հիվանդություն։ Դրա ախտորոշումը ճշմարիտ տվել է Արգիշտի Կիվիրյանը.

«Փոքր ազգերն են, որ աշխարհով մեկ սրա-նրա մոտ իրենց գեներից են փնտրում ու սրան-նրան իրենց ազգակիցը հռչակում, քանի որ գլոբալ առումով ոչ մի լուրջ ձեռքբերում չունեն, ինչով որ կկարողանան հպարտանալ...»։

Gev Naivo

Դիտվել է՝ 1083

Մեկնաբանություններ