Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

Պահանջում է երկիրը հանձնել թշնամուն

Պահանջում է երկիրը հանձնել թշնամուն
18.03.2024 | 18:03

ՈՒշադիր նայեք՝ սեղանին ինչ է դրված ու Նիկոլին՝ ՀՀ կտորը ձեռքին: Սա այսօր արված լուսանկար է՝ Տավուշում, բնակչության հետ հանդիպումից։

ՀՀ փաստացի վարչապետը, որ ՀՀ սահմանադրությամբ պարտավոր է ապահովել երկրի տարածքային ամբողջականությունն ու անձեռնմխելիությունը և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը, փաստացի ահաբեկում է: Պահանջում է երկիրը հանձնել թշնամուն՝ վախեցնելով պատերազմով:

Տիգրան Հակոբյան

Դիտվել է՝ 1275

Մեկնաբանություններ