38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Երբ յուրայինը թշնամի է, իսկ թշնամին` յուրային

Երբ յուրայինը թշնամի է, իսկ թշնամին` յուրային
24.10.2023 | 14:13

Ո՞վ է հիշում` Խծաբերդի գերիներից դեռ քանի՞սն են Բաքվի բանտերում տառապում:

Կամ, վերջին անգամ գերի ե՞րբ է վերադարձվել:

Իսկ ես հիշում եմ, թե ինչպես 31-ի ծնողներն իմ դեմ բողոք էին ներկայացրել, թե իրենց Ամանորյա տրամադրություններն եմ փչացրել պայքարի կոչ անելով, կամ ինչպես էին բողոքում, թե դուք եք մեղավոր, նիկոլին ուզում եք հանել, չեք թողնում, որ մեր էրեխեքին տուն բերի, մեկ այլ դեպքում էլ ասում էին` «Ջհանդամը Ղարաբաղը, ես իմ երեխին եմ ուզում»...

Հանձնեց, բայց չբերեց, չենք պայքարում, բայց չի բերում:

Ցավով եմ արձանագրելու, բայց երբեք էլ չի բերելու, որովհետև դուք էլ չեք պայքարում, ով պայքարեց նրա որդուն բերեցին, իսկ դուք հայտնվելով շատ ծանր վիճակում, ոչ միայն չպայքարեցիք, շատ դեպքերում էլ թույլ տվեցիք, որ ձեզ օգտագործեն մեր դեմ, մեզ` ովքեր իսկապես մտահոգ էին ձեր որդիների ճակատագրով համարեցիք թշնամի, իսկ իրական թշնամին, ով հանձնեց ձեր որդիներին` յուրային:

Իսկ հիմա, արդեն պարտավոր եք առերեսվել իրականությանը, կանգնել բոլորիս կողքին և իրական կռիվ տալ, մեր Հայրենիքի և ձեր որդիների համար, բայց մինչ այդ հրաժարվեք ամսեկան այն գումարից, որը ստանում եք, որպես ձեր տղաների տառապանքի հատուցում, հակառակ դեպքում ձեր կռիվը չի լինի իրական

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 3723

Մեկնաբանություններ