Ռուսաստանն արդեն պատասխանում է և կշարունակի պատասխանել Կուրսկի շրջանի վրա հարձակմանը՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Մոսկվա։ Կրեմլ։ Պուտին» ծրագրի հաղորդավար Պավել Զարուբինին տված հարցազրույցում։ «Դուք տեսնում եք մեր զինված ուժերի վճռական գործողությունները։ Կասկած չկա, որ դրանք շարունակվելու են»,- հավելել է նա։               
 

Տարիներ հետո կհասկանանք, թե ի՛նչ է մեզ հետ տեղի ունեցել

Տարիներ հետո կհասկանանք, թե ի՛նչ է մեզ հետ տեղի ունեցել
06.10.2023 | 17:35

Բոլոր ազգերն էլ կարող են դավաճանվել:

Բայց, որպես կանոն, դավաճանվում են մեծամասնությունները՝ փոքրամասնության կողմից:

Հայկական դավաճանության սպեցիֆիկան նրանում է, որ թվում է, թե դավաճանվել է հենց փոքրամասնությունը՝ մեծամասնության կողմից:

2018-ին սկիզբ առած դավաճանական ավանտյուրային մասնակցեցին և ջահը մինչև վերջ տարան պառլամենտականները, ԱԱԾ-ականները, կուսակցական ջոջերը, դիվանագետները, լրագրրողները, ազգայնական ու լիբերալ ձևոցող վաշխառուները, զինվորականները, հազարավոր քաղաքացիներ:

Դեռ տաք ենք:

Տարիներ հետո նոր կզգանք ու կհասկանանք, թե ի՛նչ է իսկապես մեզ հետ տեղի ունեցել:

Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 4411

Մեկնաբանություններ