38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Ապացուցել են՝ ինչի են ընդունակ

Ապացուցել են՝ ինչի են ընդունակ
25.09.2023 | 15:44

Էրդողանն ու Ալիևը հենց հիմա հանդիպում են Նախիջևանում։ Չեն թաքցնում` ինչ են քննարկում, ընտրված վայրն էլ իրենց սիրած սիմվոլիզմի համար է։

Բայց դե, ոչինչ, նայում եմ Հայաստանի ղեկավար կազմն ու հասկանում, որ իրենք ամեն ինչ հասկանում են, վերլուծել են իրավիճակը, տիրապետում են դրան, գիտեն՝ ինչ անել ու ինչպես։

Շուտով 6 տարի է` նրանք իշխանության են ու արդեն ապացուցել են՝ ինչի են ընդունակ:

Երվանդ Վարոսյան

Դիտվել է՝ 4984

Մեկնաբանություններ