Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը շաբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի ղեկավարությունը «հիպերռացիոնալ» է, և որ ՈՒկրաինան երբեք չի կարողանա իրականացնել Եվրամիությանը կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու իր հույսերը՝ հայտնում է Reuters-ը։ Օրբանն այս հայտարարությունն արել է հեռուստաելույթի ժամանակ՝ կանխատեսելով համաշխարհային իշխանության տեղափոխում «իռացիոնալ» Արևմուտքից դեպի Ասիա և Ռուսաստան:               
 

«ՈՒրարտու» խանութների ցանցը չի երաշխավորում հաճախորդների առողջությունը և կյանքի իրավունքը

«ՈՒրարտու» խանութների ցանցը չի երաշխավորում հաճախորդների առողջությունը և կյանքի իրավունքը
14.09.2023 | 08:34

ՈՒրեմն, Երևանում «ՈՒրարտու» (Urartu / ՈՒրարտու) անվանմամբ մի քանի խանութ է գործում:

Դրանցից մեկը գտնվում է մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանի դիմաց: Խանութում, բացի պարենային և օրենքով արգելված ապրանքներից, ամեն ինչ վաճառվում է (թեպետ, արգելված ապրանքների մասով վստահ չեմ):

«ՈՒրարտու» խանութում վաճառում են նաև էլեկտրակենցաղային տեխնիկա, օրինակ` սրճեփ:

«ՈՒրարտու»-ն այլ խանութներից տարբերվում է` այստեղ որևէ ապրանք չեն երաշխավորում: Հարցին, թե ինչ կլինի, եթե խանութից գնված ապրանքը փչանա կամ վնաս պատճառի գնորդի առողջությանը, խանութում չեն պատասխանում:

«Ուրարտու» խանութի կին-տնօրենն իրավաչափ է համարում վաճառվող ապրանքների համար երաշխիքի բացակայությունը, սակայն պատրաստ է ընդառաջել գնորդին, խնդիրը «վերևների» հետ համաձայնեցնելուց հետո:

Իսկ ովքե՞ր են «Ուրարտու»-ի «վերևները», որոնք կարող են երաշխավորել խանութից վաճառվող ապրանքի որակը, հետևաբար` գնորդի առողջությունն ու կյանքը: ՀՀ Նախագա՞հը, Փաշինյան Նիկո՞լը, Պուտին Վլադիմի՞րը, թե՞ Մենուայի որդի Արգիշտին: Ի դեպ, հաշվի առնելով խանութի անվանումը, մեծ է հավանականությունը, որ «ՈՒրարտու»-ում վաճառվող ապրանքների որակի երաշխավորը հենց Մենուայի որդի Արգիշտին է:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2619

Մեկնաբանություններ