Մեր տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիան, բացի մեզանից, մեկ էլ Ռուսաստանին պետք չի: Այսօր Ռուսաստանը, Պեսկովի ու Զախարովայի միջոցով, նորից հիշեցրեց, որ էստեղից գնալու ցանկություն չունի: Բայց նաև էստեղ կռվելու հնարավորություն կամ մեծ ցանկություն չունի, որովհետև Ուկրաինայում է խրված: Մի «բայց» էլ կա. եթե հիմա անհրաժեշտ ուշադրություն չդարձնի տարածաշրջանին, ապա վաղն ակամա ընկնելու է նոր պատերազմի մեջ: Այլապես, Նիկոլն ու Իլհամը նրան ուղղակի կզրկեն տարածաշրջանային ներկայության առավելությունից՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:
Էդուարդ Սարիբեկյան