Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հարցեր տվեք Երևանից, այն նոր պետք է հանձնվի թշնամուն

Հարցեր տվեք Երևանից, այն նոր պետք է հանձնվի թշնամուն
29.08.2023 | 10:33

Հայրենիքի գողախմբի, իր պատիժը դեռ չստացած մի արարած, ցինիկաբար պահանջում է, որ լրագրողներն իրեն Արցախից հարցեր չտան, որովհետև պատերազմի ժամանակ Արցախ կատարած իր այցից հետո Արցախը հանձնվել է թշնամուն։

Նա չի ուզի նաև, որ իրեն հարցեր տան Սև լճից, որովհետև իր այցից հետո Սև լիճը հանձնվել է թշնամուն։ Նա ուզում է, որ իրեն հարցեր տան Երևանից, որովհետև նա ընտրվում է, որ Երևանը հանձնեն թշնամուն։ Մանկապարտեզներից է ուզում, որ իրեն հարցեր տան, մանկություն չունեցած, սակայն հազարավոր երեխաների որբ դարձրած թշնամախմբի կենսաբանական այս արարածը։

Էդգար ՂԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 1661

Մեկնաբանություններ