Ես ռուսամետ չեմ և չեմ էլ լինի, բայց սարսափելի է, երբ Հայաստանի մայրաքաղաք Երևանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգն արհամարհած ունենալով մեզ և մեր ազգային շահերը ՈՒկրաինայի գովք է անում ու իր կողքին կանգնած «կենդանին» ծպտուն չհանելով փաստորեն համաձայնվում է եվրախարդախի հետ:
Էսօր ու առաջիկա մի քանի օրերին էս արյունոտ ցիրկի մյուս տեսարանները կշարունակվեն պառլամենտում, որտեղ ինքնամոռաց կփորձի ուղեղ լվանալու հերթական պորցիան տալ...
Կարծես թե բոլորի մոտ ձևավորվել է այն ընկալումը, որ Նիկոլը, ամեն ինչ հերթով հանձնելով, հետաձգում է պատերազմն ու, ըստ այդմ, երկարացնում իր աթոռին մնալը...
1. Տարածաշրջանում նոր պատերազմ է հասունանում (էպիկենտրոնը՝ Լիբանան), որն անպայման անդրադառնալու է Հարավային Կովկասի վրա։
2. Թուրքիան Ադրբեջանի միջոցով կրկնապատկում է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման համար դիվանագիտական ու ռազմական ճնշումը։ Իրենց ժամանակացույցով՝ առաջիկա մի քանի ամսվա ընթացքում (մինչև տարեվերջ) պետք է փորձել ստանալ այդ ճանապարհը...