«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների կամ առևտրի մասին խոսելը միայն բարոյական չէ

Ռուբեն Մելքոնյան. Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների կամ առևտրի մասին խոսելը միայն բարոյական չէ
12.02.2021 | 16:03

Թուրքիան Հայաստանի նկատմամբ ունի 3 նախապայման. Արցախի հարց, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման խնդիրը և Թուրքիայի հանդեպ տարածքային պահանջներից հրաժարում կամ, իրենց ձևակերպմամբ, Կարսի պայմանագրի վերաճանաչում՝ Tert.am-ի հետ զրույցում ասաց ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:


Անդրադառնալով ԱԳ նախարարի հայտարարությանը, որ Թուրքիան այլևս Հայաստանի սահմանը փակ պահելու պատճառ չունի՝ թուրքագետը նկատեց, որ դա տարակուսելի է: «Հույս ունեմ, որ նախարարը պարզապես ճիշտ կամ հարմար ձևակերպումներ չի գտել իր միտքն արտահայտելու համար, իսկ եթե իրոք ԱԳ նախարարը այդպես է մտածում, ուրեմն գտնվում է խոր անտեղյակության կամ ինքնախաբեության մեջ, որովհետև Թուրքիան Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու համար երբեք չի հրաժարվել իր մյուս նախապայմանից: Ճիշտ է, Արցախի հարցն իրենք ռազմական ագրեսիայի միջոցով լուծել են, բայց Հայոց ցեղասպանության խնդիրը շարունակում է մնալ իրենց քաղաքական առաջնահերթությունը»,- ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Թուրքագետը վստահ է, որ այս դիրքից հանդես գալով, երբ ԱԺ-ում ԱԳ նախարարը հայտարարում է, որ Արցախը որպես խոչընդոտ այլևս չկա, ինչու Թուրքիան մեզ հետ հարաբերություններ չի հաստատում, դա ոչ միայն թուլացնում է մեր դիրքերը, այլև խոսում է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու և թուրքական ոճի վերաբերյալ մեր թյուր պատկերացումների մասին: «Թուրքիան փորձելու է հասնել մաքսիմումի, տեսնելով հայկական այսօրվա պետականության թույլ դիմադրողականությունը, արտաքին քաղաքականության թույլ վիճակը, բնականաբար, փորձելու է առաջ տանել երկրորդ նախապայմանը և հասնել իր համար այդ կարևոր խնդրի լուծմանը՝ հրաժարում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից: Այնպես որ, ստեղծված իրավիճակում Թուրքիան շարունակում է Հայաստանի հանդեպ մնալ ագրեսիվ քաղաքականություն իրականացնող պետություն, գուցե մի քիչ քողարկված հայտարարություններով, բայց այդ ագրեսիան շարունակվում է, իսկ Հայաստանի կողմից նման ոճի որդեգրումը, կարծում եմ, ոչ միայն պարտվողականության ցուցադրում է, այլև անհեռատեսության և մարտահրավերները ճիշտ չբնութագրելու հետևանք»,- ասաց Մելքոնյանը:

Հարցին՝ որքանով է բարոյական ունենալ գերիներ և խոսել Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների զարգացումից, Մելքոնյանը պատասխանեց՝ որքանով է բարոյական արևելքում, որտեղ գտնվում ենք մենք, հաշվի չառնել ինքնասիրության, արժանապատվության հանգամանքները:


«Այս տարածաշրջանում կան ավանդական արժեհամակարգեր, որոնք ունեն որոշակի դրսևորումներ, ազգային ինքնասիրությունն ու արժանապատվությունը շատ կարևոր տեղ են զբաղեցնում: Եթե այդ լույսի ներքո ենք նայում, իհարկե բարոյական չէ խոսել Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների հաստատման մասին՝ ունենալով գերիներ, բազմաթիվ անհետ կորածներ և աճյուններ, որոնք դեռևս հնարավոր չէ հանձնել հողին: Այսինքն` այս պարագայում, չտեսնել լուրջ խնդիրները, որոնք վերաբերում են բարոյականությանը, ազգային արժանապատվությանը ու խոսել տնտեսական հարաբերությունների, առևտրի մասին, ոչ միայն բարոյական չէ, այլև բանակցող կամ հակառակորդ կողմում առաջ է բերելու հարգանքի լրջագույն պակաս Հայաստանի և Հայաստանի կողմից բանակցող անձանց հանդեպ»,- ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը:

Դիտվել է՝ 12394

Մեկնաբանություններ