Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Հայկական պարադոքս՝ Փաշինյանի մարտավարական հաղթանակը

Հայկական պարադոքս՝ Փաշինյանի մարտավարական հաղթանակը
11.02.2021 | 09:37

Հայաստանի ԱԺ «Իմ քայլը» խմբակցության և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հաղորդվեց, որ պետության ղեկավարի՝ խորհրդարանի արտահերթ ընտրությունների առաջարկը չի ստացել դրական արձագանք խորհրդարանական ընդդիմությունից: Արձանագրվեց, որ «արտահերթ ընտրությունների կազմակերպման պահանջ չի ծագել և հասարակության լայն շերտերի մեջ»:


2020-ի նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև հրադադարի եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո հայկական ընդդիմադիր ուժերը պահանջեցին արտահերթ խորհրդարանական ընտրություններ և Փաշինյանի հրաժարականը: Ենթադրվում էր, որ իրադարձությունների հետագա զարգացմամբ կառավարության վրա ճնշումը կուժեղանա: Բայց դա տեղի չունեցավ բազում պատճառներով: Գլխավորը՝ կան կարևոր արտաքին խաղացողներ, որ շահագրգռված չեն Փաշինյանի հակասահմանադրական հեռացումով ընդդիմության կողմից: Խոսքը, իհարկե, Ռուսաստանի, Ադրբեջանի և միջնորդավորված՝ Թուրքիայի մասին է, նրանց համար կարևոր է ձեռքբերված պայմանավորվածությունների կատարոմը ոչ միայն հրադադարի մասով, այլև տարածաշրջանի հաղորդակցության միջանքների ապաշրջափակման:

Բայց նույնիսկ եթե Հայաստանում խոսքը իշխանության հարցի սահմանադրական լուծման մասին է, Փաշինյանին փոխարինեելու էին ռևանշի ուժերը: Հազիվ թե նրանք պատրաստ են նոր պատերազմ սկսել Ադրբեջանի հետ, բայց բարդացնել պայմանավորվածությունների կատարումը, այդ թվում՝ հումանիտար հարցերով, նրանք ի վիճակի են: Այդ սցենարի իրականացումը ավելի կխորացներ ճգնաժամը Հայաստանում, որ ցանկացած քաղաքական ուժի իշխանությունը պահպանելու քիչ շանսեր է թողնում: Թեպետ հիմա էլ հարցումները վկայում են, որ Փաշինյանի կուսակցության վարկանիշը բավականին ցածր է, բայց բավարար է, որ մրցակիցների մեջ առաջինը լինի: Նրանք այդ պատճառով ջանում են խուսափել ավելորդ ռիսկից՝ անկարող լինելով ստեղծված պայմաններում կազմակերպել երկրի արդյունավետ կառավարում: Բացի այդ՝ նույնիսկ եթե կայանային արտահերթ խորհրդարանական ընտրություններ, միևնույն է, մթնոլորտը չէր լիցքաթափվելու: Որոշ հայ փորձագետներ գտնում են, որ այս պահին Փաշինյանը մարտավարական հաղթանակ տարավ ընդդիմության նկատմամբ, առավել ևս որ ամենամեծ ցանկության դեպքում նրան հնարավոր չէ համարել «ռևանշի կուսակցությունից»: Բայց ինչպես հայտարարում է ընդդիմադիր ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ՝«հիմա բացարձակապես հայտնի չէ վարչապետի ծրագիրը՝ նա ամեն շաբաթ փոխում է օրակարգը», փորձելով հերթական անգամ ձգել ժամանակը: Ինչի՞ համար:

Նրան անհաժեշտ է խլել նախաձեռնությունը, եթե ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենի վարչակազմը, որ Լեռնային Ղարաբաղում կատարվածը համարում է «Դոնալդ Թրամփի վարչակազմի ձախողում, որովհետև Ղարաբաղում ու տարածաշրջանում ամրապնդվեցին Ռուսաստանի դիրքերը», կակտիվացնի իր քաղաքականությունը այդ ուղղությամբ: Բաքվի նկատմամբ Բայդենն իր հաշիվներն ունի՝ 2020-ի մարտին պետքարտուղարի տեղակալ Ստիվեն Բիգանը Ադրբեջանի հետ պայմանագիր ստորագրեց, որի համաձայն ԱՄՆ-ը Բաքվին ռազմական աջակցություն է ցույց տալիս, իսկ Բաքուն պարտավորվում է Ղարաբաղի հարցը լուծել բացառապես դիվանագիտական ճանապարհով: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսքը չպահեց: Անկարան իրականացնում էր ղարաբաղյան իր քաղաքականությունը, այդ թվում՝ ալյանսի գնալով Ռուսաստանի հետ՝ առանց ՆԱՏՕ-ի հետ խորհրդակցելու: Դժվար է ասել՝ կոնկրետ ինչպես է ԱՄՆ-ը կոտրելու աշխարհաքաղաքական նոր դասավորությունը տարածաշրջանում: Առանց Հայաստանում համապատասխան քաղաքական հիմքի Հայաստանում, նրանց համար բարդ կլինի իրենց խաղը վարել, թեպետ նրանց կառչելու տեղ ունեն՝ խաղաղության համաձայնագիրն արձանագրում է ռազմական հակամարտության ավարտը, իսկ Լեռնային Ղարաբաղի հետագա կարգավորումը դեռ օդի մեջ է: Հավելեք ԵԱՀԿ Մինսկի խմբի «օֆսայթ խաղը», ԱՄՆ-ը կարող է փորձել վերսկսել ՄԽ մեխանիզմի գործարկումը իր շահերի համապատասխան: Մի խոսքով՝ Հայաստանում ինչպես ընդդիմությունը, այնպես էլ Փաշինյանը տագնապալի սպասման մեջ են՝ ոչ ոք չգիտի, թե հետագայում ու՞մ ուղղությամբ պետք է կողմնորոշվել՝ «ռևանշի ուժերի՞», որոնք կարող են աջակցել ԱՄՆ-ին, թե ռուսամետ ուժերի, որ պետք է ճանաչեն նոր ստատուս քվոն և գործեն խաղաղության համաձայնագրի յամապատասխան, բայց որոնք փաստացի չկան: Այդ երկու ճամբարներին միավորում է մեկ իրողություն՝ համագործակցությունը Փաշինյանի հետ համարվում է քաղաքականորեն աննպատակահարմար ու անհեռանկար՝ հաշվի առնելով, որ վարչապետը որևէ աջակցություն չունի հասարակության կողմից, այդ թվում՝ ուժային կառույցների:

Բոլորը սպասում են ինչ-որ նոր քաղաքական ուժի և նոր արտաքին քաղաքական գործոնի: Առայժմ տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը՝ Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ: Մասնակիցները քննարկել են երկաուղային ճանապարհների վիճակը, ավտոմոբիլային հաղորդակցության հնարավորությունները Լեռնային Ղարաբաղի շրջակա գոտում: Հաղորդվել է, որ Փաշինյանը մտադիր է Մոսկվա այցելել: Մի խոսքով՝ խաղը շարունակվում է և պահպանվում են հայկական պարադոքսները:
Ստանիսլավ Տարասով, REGNUM


Հ.Գ. Պարադոքսները պահպանվում են, բայց ոչ հայկական:
Պարադոքս 1. Ինչու՞ է ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանը ալյանս կազմում Թուրքիայի ու Ադրբեջանի հետ Արցախի հարցում, երբ կա ԵԱՀԿ Մինսկի խումբը:
Պարադոքս 2. Ի՞նչ «ռևանշի ուժերի» մասին է խոսքը, երբ պատերազմից հետո փողոց դուրս եկած կուսակցությունները հավատարմության երդումներ են տվել բացառապես Ռուսաստանին և եռակողմ հայտարարության պահպանմանը, և միայն Վազգեն Մանուկյանն է երկու անգամ թեթևակի ակնարկել, որ 17-ը պիտի միանա հակաԹՈՒՐՔԱԿԱՆ ալյանսին, ոչ թե հակառուսական:
Պարադոքս 3. Ինչու՞ Ռուսաստանը խոսքով հաստատում, բայց գործով մերժում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնումը:
Պարադոքս 4. Ինչու՞ է Ռուսաստանը հետաձգում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի քննարկումը և հարցի վերջնական լուծումը:
Պարադոքս 5. Ի՞նչ տվյալներ կան, որ Փաշինյանը չունի հասարակության ու ուժային կառույցների աջակցությունը, միանգամայն հակառակը:
Պարադոքս 6. Փաստացի՝ Ռուսաստանը, տեսնելով, որ 17-ի շարժումը Հայաստանում հաջողության չհասակ՝ հակառակ սպասումներին, փորձում է երրորդ ուժ ձևավորել՝ ի դեմս Ռոբերտ Քոչարյանի, վստահ չլինելով նրա հաջողությանը:
Պարադոքս 7. Ռուսաստանը չունի Հարավային Կովկասում իր մասնակցությամբ հաստատված ստատուս քվոյի վերաբերյալ քաղաքականություն և անում է իրադարձային քայլեր՝ սպասելով Ֆրանսիայի ու հատկապես ԱՄՆ-ի հետագա քայլերին՝ իբրև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների:
Պարադոքս 8. Ռուսաստանն ու Թուրքիան «պատրաստվում են խորացնել հարաբերությունները տիեզերական տեխնոլոգիաների զարգացման ասպարեզում», հայտարարել է «Ռոսկոսմոսը»։ Գործակալությունն արձագանքել է Թուրքիայի Տիեզերական գործակալության ղեկավար Սերդար Յիլդիրիմի հայտարարությանը, որ Անկարան առաջիկա ամիսներին կհստակեցնի այն ոլորտները, որոնցում ծավալվելու է երկու երկրների համագործակցությունը տիեզերքում։ «Ռոսկոսմոսի» փոխանցմամբ` այժմ ակտիվ աշխատանքներ են ընթանում տիեզերական տեխնոլոգիաների զարգացման երկկողմ համաձայնագրի ստորագրման համար:


Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծով Թուրքիայից առաջին գնացքն է ժամանել Ռուսաստան։ Գնացքը Անկարայից դուրս էր եկել հունվարի 29-ին և Վրաստանի ու Ադրբեջանի տարածքով Ռուսաստանի Կալուգայի շրջան է հասել 11 օրում։ 15 վագոնից բաղկացած բեռնատար շարժակազմը Ռուսաստան տեղափոխել է թուրքական արտադրության գազօջախներ և սպասք լվացող մեքենաներ։
Մոսկվայից մոտ 100 կմ հեռավորության վրա գտնվող Վորսինո բնակավայրում գնացքը պաշտոնական արարողությամբ դիմավորել են տեղական իշխանությունները և Ռուսաստանում Թուրքիայի դեսպանը։ Կարևորելով երկու երկրների միջև տնտեսական կապերի զարգացումը՝ դեսպան Մեհմեթ Սամսարը հայտարարել է, թե սա ոչ միայն երկաթուղի է լինելու, այլև «երկու ժողովուրդներին միավորող բարեկամության ուրույն կամուրջ»։ «Մենք շարունակում ենք առաջ ընթանալ դեպի նպատակակետը, որը մեզ համար սահմանել են նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Էրդողանը», - լրատվամիջոցներին ասել է Սամսարը։ Խոսքը երկու երկրների ապրանքաշրջանառությունը 100 միլիարդ դոլարի հասցնելու նպատակին է վերաբերում, որի մասին Էրդողանը հայտարարել էր 2019-ի ապրիլին՝ Մոսկվա աշխատանքային այցի ընթացքում։
Պարադոքս 9. ԱՄՆ-ի և Թուրքիայի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում, հաղորդում է Անադոլուն: Զորավարժություններին մասնակցել են թուրքական ֆրեգատներ, ամերիկական ռազմական նավեր, Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 կործանիչները և ամերիկյան ծովային պարեկային ինքնաթիռներ: Զորավարժությունների նպատակը երկու երկրների ռազմածովային ուժերի համագործակցության ամրապնդումն է, համատեղ արձագանքման հմտությունների զարգացումը՝ հայտարարել է Թուրքիայի ՊՆ-ն: Թուրքիան հարձակվել է Իրաքի քրդերի վրա:
Պարադոքս 10. Ամենապարադոքսալ պարադոքսը՝ Հայաստանը ևս չունի ստեղծված իրավիճակից դուրս գալու որոշակի արտաքին ու ներքին քաղաքականություն: Ինչպես և՝ Ադրբեջանը ու Թուրքիան:
Այսպես էլ ապրում ենք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 16767

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ