«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում. ներգրավվել է 750 միլիոն դոլարի պարտատոմս

Նիկոլ Փաշինյան. Հայաստանը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում. ներգրավվել է 750 միլիոն դոլարի պարտատոմս
04.02.2021 | 14:22

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ Հայաստանը հաջողությամբ իրականացրել է եվրոբոնդերի թողարկում։

«Այս թողարկմամբ մենք ներգրավել ենք 750 միլիոն դոլարի պարտատոմս ու շատ կարևոր է է արձանագրել, որ թողարկումը տեղի է ունեցել Հայաստանի պատմության ամենանպաստվոր պայմաններով, ամենացածր տոկոսով, սա շատ կարևոր ազդակ է մեր տնտեսության համար», - ասաց նա։ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սրանով մակրոտնտեսական կայունության երաշխիք է ձևավորվել։

«Կարող ենք ասել, որ սա հետպատերազմյան տնտեսական շոկի հաղթահարման առաջին լուրջ ազդակն է, ինչը վկայում է, որ միջազգային ներդրողները վստահություն են տածում Հայաստանի տնտեսական ապագայի ու կառավարության կողմից վարվող քաղաքականության նկատմամբ։ Նաև ուզում եմ արձանագրել՝ քանի որ այս թեմայով կան որոշակի քննարկումներ, այս թողարկումն ամենևին էլ արտառոց ու արտակարգ երևույթ չէ, որովհետև նախատեսված է 2021 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման գործիքակազմում ու այս առումով կարող ենք արձանագրել, որ տնտեսական տարին սկսել ենք շատ ուժեղ, դրական ազդակով ու հույս ունենք, որ սա իր հետ կառաջացնի շղթայական ռեակցիա», - ասաց Փաշինյանը։ Նա նշեց, որ պարտատոմսի թողարկման տոկոսը 3,8 է։
«Պահանջարկը եղել է շատ ավելի մեծ՝ շուրջ 3 միլիարդի, բայց մենք այս պահին որոշել ենք ներգրավել 750 միլիոնը», - նշեց նա։


Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ասաց, թե 2021-ին այսպիսի թողարկում ուենցել են ոչ թե պահային գնահատման արդյունքում, այլ դա եղել է մինչ այժմ վարված համապարփակ քաղաքականության գնահատականը։

Դիտվել է՝ 9626

Մեկնաբանություններ