«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ադրբեջանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը նվազել է

Ադրբեջանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը նվազել է
16.01.2021 | 12:28

Ըստ 2020-ի տվյալների՝ Ադրբեջանի և Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը տարվա ընթացքում կազմել է 2 671 545 750 ԱՄՆ դոլար, որ 11,6% -ով պակաս է 2019-ի ցուցանիշից՝ հայտնում է «Ինտեֆաքս»-ի ադրբեջանական ծառայությունը՝ վկայակոչելով պետական մաքսային կոմիտեի տվյալները: 2020-ին Ռուսաստանի հետ առևտրային գործառնությունները կազմել են Ադրբեջանի ընդհանուր արտաքին առևտրի շրջանառության 10,92% -ը:

ՌԴ ադրբեջանական արտադրանքի արտահանման ծավալը կազմել է 709 մլն 390.07 հազար ԱՄՆ դոլար (նվազել է 3,1%-ով): Ադրբեջանի արտահանման 5,16% -ը բաժին է ընկել Ռուսաստանին մատակարարվող ապրանքներին: Ռուսական արտադրանքի ներմուծումը Ադրբեջան 2020-ին կազմել է 1 միլիարդ 962 միլիոն 155,68 հազար ԱՄՆ դոլար (նվազել է 14,3%-ով): Ադրբեջան ապրանքների ներմուծման ընդհանուր ծավալում Ռուսաստանից մատակարարումների բաժինը կազմել է 16,76%: Ըստ Պետական մաքսային կոմիտեի, Ադրբեջանի բացասական հաշվեկշիռը ՌԴ-ի հետ արտահանման-ներմուծման հարաբերություններում 2020-ին 1 մլրդ 252 մլն 765,61 հազ. ԱՄՆ դոլար է:

Դիտվել է՝ 8526

Մեկնաբանություններ