38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման նոր քարտեզում արդեն չկան Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերը

ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման նոր քարտեզում արդեն չկան Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերը
15.12.2020 | 15:42

Հադրութի քաղաքապետ Վահան Սավադյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում նշեց, որ տեղեկություն չունի Հին Թաղեր ու Խծաբերդ գյուղերն Ադրբեջանին է անցե՞լ, թե ոչ։ ՌԴ խաղաղապահ ուժերի տեղակայման մասին քիչ առաջ հրապարկված քարտեզից երևում է, որ Արցախի երկու գյուղերը ևս անցել են թշնամուն:

«Ես փորձում եմ զանգահարել Հին Թաղեր տարածաշրջանում գտնվող մեր զինծառայողներին, բայց անհասանելի են։ Օրվա ընթացքում կփորձեմ կապ հաստատել», ասաց Սավադյանը՝ հավելելով, որ ինքն էլ, Արցախի իշխանություններն էլ, հստակ տեղեկություն չունեն գյուղերում տեղի ունեցող հարձակումների մանրամասների մասին։ «Ղեկավարությունը այնքան չի տիրապետում այնտեղի իրավիճակին, ավելի կոնկրետ տիրապետում է Հայկ Խանումյանը։ Երբ ինչ-որ բան փորձում եմ իմանալ, տեղեկանում եմ նրանից, որովհետև ինքը ավելի շատ է տեղեկացած, քան բոլոր այն կառույցները, որոնց կոնկրետ պատասխանատվության ներքո է գտնվում այս հարցը», ասաց Սավադյանը։ Հին թաղերում ու Խծաբերդում բնակիչներ չէին տեղափոխվել, որովհետև անվտանգության հարցը լուծված չէր՝ խաղաղապահ զորքերը գյուղերում չէին տեղակայվել, իսկ դրանք գտնվում էին ադրբեջանական մասից մոտ 35-40 կմ հեռավորության վրա։


«Նախ պատճառներից մեկն էր այն, որ բնակավայրերը մոտ 70 տոկոսով ավերված էին, դրա համար էլ բնակիչները չեն վերադարձել։ Իհարկե, ամեն ինչը կարելի էր կառուցել, բայց առաջին հերթին լուծված չէր անվտանգության հարցը»։
Արդեն Ադրբեջանի հսկողության տակ գտնվող Հադրութի նախկին քաղաքապետը հավելեց, որ ռուսական խաղաղապահ ուժերը կրակոցների հաջորդ օրը տեղակայվել են գյուղերում, բայց դեռևս տեղեկություններ չունի, թե կոնկրետ ո՞ր հատվածում։ Նրա խոսքով՝ այնտեղ են նաև հայ զինվորները։


«Այնտեղ կանգնած են նաև մեր զինծառայողները։ Մինչև այդ կանգնած էին գյուղերում, այս պահին կանգնած են Խծաբերդի մատույցների սարերի վրա»։ Սավադյանը հավելեց, որ ինքն անձամբ առաջին հարձակման փորձի օրվանից գյուղերում չի եղել, բայց ցանկանում է գնալ՝ տեղեկություն ստանալու հույսով։ Չնայած ամեն ինչ այդքան էլ հեշտ չէ. «Իմ տեղեկություններով գյուղեր մուտք գործել այս պահին չի թույլատրվում։ Հույս ունեմ կապ կհաստատել մեր զինծառայողների հետ։ Կապը ամեն տեղ չէ, որ լավն է, զինվորները մարտական դիրքից պետք է 300 մետր հեռանան, որպեսզի կարողնան կապ հաստատել», եզրափակեց Սավադյանը։

Դիտվել է՝ 3059

Մեկնաբանություններ