ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թ­յան մեծ մա­սը կողմ է Նի­կոլ Փա­շի­ն­յա­նի հրա­ժա­րա­կա­նին

«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թ­յան մեծ մա­սը կողմ է Նի­կոլ Փա­շի­ն­յա­նի հրա­ժա­րա­կա­նին
20.11.2020 | 00:16

Թեև նո­յեմ­բե­րի 10-ի կա­պի­տու­լյա­ցիա­յի մա­սին խայ­տա­ռակ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո իշ­խող «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից ըն­դա­մե­նը ե­րեքն են դուրս ե­կել խմ­բակ­ցու­թյու­նից կամ վայր դրել ման­դա­տը, բայց թի­մի ներ­սում վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նի առն­չու­թյամբ լուրջ հա­կա­սու­թյուն­ներ կան:

«Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը նշեց. «Ի­հար­կե պետք է գնա, մնում է՝ ի՞նչ ա­նի: Ո՞վ է տե­սել, որ պա­տե­րազ­մում պարտ­ված ղե­կա­վա­րը շա­րու­նա­կի պաշ­տո­նա­վա­րել: Այն­պես չէ, թե մենք հաշտ ենք տե­ղի ու­նե­ցա­ծի հետ, ուղ­ղա­կի չենք ու­զում եր­կի­րը ցն­ցում­նե­րի տա­նել ու կտ­րուկ հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նել: Տեղ­ներս չենք գտ­նում, ամ­բողջ օ­րը մտա­ծում ենք՝ ինչ ա­նենք, որ ճիշտ լի­նի, բայց մեզ էլ է հաս­կա­նալ պետք, մենք էլ բո­լո­րի նման ա­նակն­կա­լի ենք ե­կել»:


Մեր զրու­ցա­կի­ցը հա­վաս­տիաց­րեց, որ Փա­շի­նյա­նի պաշ­տո­նան­կու­թյա­նը կողմ է խմ­բակ­ցու­թյան ան­դամ­նե­րի մոտ 80 տո­կո­սը: «Այդ դեպ­քում ի՞նչն է կաշ­կան­դում, որ ան­վս­տա­հու­թյուն հայտ­նեք նրան»,- հարց­րինք: «Նախ այն, որ թի­մի ներ­քին հա­կա­սու­թյուն­նե­րը, քն­նար­կում­ներն ու քն­նա­դա­տու­թյու­նը հրա­պա­րա­կա­յին չդառ­նան, երկ­րի անվ­տան­գու­թյան հետ կապ­ված հար­ցեր էլ կան: Ար­տա­քին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Ռու­բեն Ռու­բի­նյանն ու ԱԺ փոխ­նա­խա­գահ Լե­նա Նա­զա­րյա­նը, օ­րի­նակ, վս­տահ են, որ Փա­շի­նյա­նը պետք է շա­րու­նա­կի պաշ­տո­նա­վա­րել: Ինչ վե­րա­բե­րում է անվ­տան­գու­թյա­նը, ա­պա Թուր­քիա­յից ե­կող վտանգ ենք տես­նում, մտա­ծում ենք՝ մի փոքր էլ համ­բե­րենք, ի­րա­վի­ճա­կը հան­դարտ­վի, հաս­կա­նանք՝ ինչ ենք ա­նում»,- ա­սաց պատ­գա­մա­վո­րը:


Մեզ հետ զրույ­ցում իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցի­չը պար­զա­բա­նեց՝ Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը չի նշա­նա­կում, թե փո­ղոց են դուրս գա­լու, միա­նան հրա­պա­րա­կում հա­վաք­ված­նե­րին ու «Նի­կոլ, հե­ռա­ցիր» վան­կար­կեն: Հա­կա­ռա­կը, թեև Փա­շի­նյա­նը կգ­նա, բայց մեկ ու­րիշ ՔՊ-ա­կա­նի կբե­րեն. «Ե­թե Փա­շի­նյա­նը գնա էլ, ա­պա մինչև ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­ներ մեր թի­մից որևէ մե­կը կփո­խա­րի­նի նրան, օ­րի­նակ, փոխ­վար­չա­պետ Տիգ­րան Ա­վի­նյա­նը կամ տա­րած­քա­յին կա­ռա­վար­ման և են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րար Սու­րեն Պա­պի­կյա­նը»:


Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ

Դիտվել է՝ 9582

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ