ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Իմ քայլի» ներսում շատ քիչ մարդ կա, որ Նիկոլ Փաշինյանի կողքին է

«Իմ քայլի» ներսում շատ քիչ մարդ կա, որ Նիկոլ Փաշինյանի կողքին է
18.11.2020 | 13:17

«Հրապարակը» գրում է.

«Մեզ պատմեցին, որ իմքայլականների միասնականությունն այս պահին միայն թվացյալ է՝ խմբակցությունը միայն վախի ու ամոթի հանգամանքով է դեռևս պահպանվում։ Նրանց վրա «աշխատում» են՝ փորձելով համոզել, որ չգնան այդ քայլին, դեռ սպասեն։ Նրանց վրա բարոյական ճնշում են գործադրում, հատուկ բառեր են օգտագործում, ամոթանք տալիս, որ այս փուլում թիմը լքելը «դասալքություն» է։ Մինչդեռ «Իմ քայլի» ներսում շատ քիչ մարդ կա, որ Նիկոլ Փաշինյանի կողքին է՝ անվերապահորեն։ Պատգամավորների մի ստվար խումբ կարծում է, որ չպետք է խորացնել ու սրել իրավիճակը, հարկավոր է հրատապ գնալ արտահերթ ընտրությունների։ Սակայն Նիկոլ Փաշինյանն անգամ ժամանակավորապես չի պատկերացնում, թե ինչպես կարող է հրաժարական տալ և նոր ընտրություններ կազմակերպել։ Եվ նույնիսկ այն համոզմունքը, որ «Քաղպայմանագիրը» նորից մեծամասնություն կկազմի խորհրդարանում, նրան չի ստիպում համաձայնել այդ սցենարին։ Իսկ այդ կոմպրոմիսային սցենարով անցումային վարչապետի պաշտոնում առաջարկում են ընտրել ոչ թե ընդդիմության թեկնածուին, այլ իրենց թիմից որևէ մեկին, ում ընտրություններից հետո կրկին կփոխարինի Նիկոլ Փաշինյանը»։

Դիտվել է՝ 2070

Մեկնաբանություններ