«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Էրդողանը փոխել է Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահին

Էրդողանը փոխել է Թուրքիայի Կենտրոնական բանկի նախագահին
07.11.2020 | 15:20

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը պաշտոնանկ է արել Կենտրոնական բանկի նախագահ Մուրադ Ույսալին: Որոշումն ընդունվել Թուրքիայի ազգային տարադրամի՝ լիրայի փոխարժեքի աննախադեպ անկման կապակցությամբ:


«Կենտրոնական բանկի նախագահ Մուրադ Ուսյալը Թուրքիայի օրենսդրության համաձայն ազատվում է զբաղեցրած պաշտոնից»,- ասվում է հաղորդագրությունում:
Կենտրոնական բանկի ղեկավար է նշանակվել Նաջի Ագբալը, որ նախագահի աշխատակազմի ռազմավարական և բյուջետային վարչության տնօրենն էր, իսկ 2015-2018-ին աշխատել է ֆինանսների նախարար: ԱՄՆ 1 դոլարի արժեքը հասել է 8.49 լիրայի, հոկտեմբերի 30-ին 8.34 լիրա էր: «Բլումբերգ» գործակալությունը թուրքական ազգային տարադրամի ռեկորդային անկման պատճառներից մեկը համարում է Թուրքիայի միջամտությունը Լեռնային Ղարաբաղի պատերազմին:

Դիտվել է՝ 6416

Մեկնաբանություններ