«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Գե­րա­տես­չու­թ­յուն­նե­րը զանգ­վա­ծա­բար հրա­ժար­վում են աու­դի­տից

Գե­րա­տես­չու­թ­յուն­նե­րը զանգ­վա­ծա­բար հրա­ժար­վում են աու­դի­տից
06.11.2020 | 09:49

Հայտ­նի տն­տե­սա­գետ, ՀՀ նախ­կին վար­չա­պետ Հրանտ Բագ­րա­տյա­նի դի­պուկ բնո­րոշ­մամբ` ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը մի ձեռ­քով փոր­ձում է «պահ­պա­նել գան­ձա­գո­ղու­թյու­նը» (զո­րօ­րի­նակ, 2021-ի պետ­բյու­ջեով նա­խա­տես­ված պար­գևավ­ճար­նե­րը), մյուս ձեռ­քով նույն այդ կա­ռա­վա­րու­թյու­նը, որ­քան էլ տա­րօ­րի­նակ է, հրա­ժար­վում է կա­տա­րե­լուց իր իսկ գոր­ծու­նեու­թյու­նը աու­դի­տի են­թար­կե­լու օ­րեն­քի պար­տա­դիր պա­հան­ջը (ման­րա­մաս­նե­րը` լու­սան­կար­նե­րում): Գոր­ծըն­թաց, ին­չը, թերևս, ի հայտ կբե­րեր իշ­խա­նու­թյուն­նե­րի ֆի­նան­սատն­տե­սա­կան գոր­ծարք­նե­րի ի­րա­կան ծա­վալ­ներն ու ողջ «հմայ­քը»:


Կա­ռա­վա­րու­թյան ի­րա­վա­սու­նե­րը, որ օ­րեն­քի պա­հան­ջի պար­տա­դիր կա­տար­ման ան­տե­սու­մը հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թե­րում հիմ­նա­վո­րում են մի­ջոց­նե­րի բա­ցա­կա­յու­թյամբ, որ­քան էլ տա­րօ­րի­նակ է, հի­շյալ փաս­տը չեն ար­ժա­նաց­րել այն­պի­սի հն­չո­ղու­թյան, ինչ­պես ի­րենց հա­րյու­րա­վոր «մեծ նվա­ճում­ներն ու ձեռք­բե­րում­նե­րը»:


Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱՆ
Հ. Գ.1 Չի բա­ցառ­վում, որ գե­րա­տես­չու­թյուն­նե­րի աու­դի­տի են­թարկ­վե­լու հիմ­նա­կան մտա­հո­գու­թյու­նը ե­ղել է այն, որ ի­րա­կա­նում ան­կախ աու­դի­տո­րա­կան ֆիր­մա­նե­րը պար­զա­պես չեն ցան­կա­ցել սր­բագ­րել ստուգ­ման, ի­մա` աու­դի­տի են­թա­կա ժա­մա­նա­կաշր­ջա­նը, հա­մա­պա­տաս­խան եզ­րա­կա­ցու­թյու­նում նշե­լով, թե «ա­մեն ինչ կար­գին է»։
Հ. Գ.2 Ներ­կա­յաց­վող փաս­տը վե­րա­բե­րում է մինչ­պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծին:

Դիտվել է՝ 15993

Մեկնաբանություններ