ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Ծա­ռու­կ­յա­նը փո­ղոց դուրս կգա՞

Ծա­ռու­կ­յա­նը փո­ղոց դուրս կգա՞
12.06.2020 | 01:33
Ար­դեն մի քա­նի օր է ԲՀԿ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Գա­գիկ Ծա­ռու­կյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը, թե կա­ռա­վա­րու­թյան կազ­մը պետք է 100 տո­կո­սով փոխ­վի, իշ­խա­նու­թյան ան­դոր­րը խախ­տել է։ Բո­լո­րը հեր­թով ար­ձա­գան­քում են, հի­շում Ծա­ռու­կյա­նի հին ու նոր «մեղ­քե­րը», քրեա­կան գոր­ծեր հրա­պա­րա­կում։ Սա­կայն մի պահ հաս­կա­նանք, թե ինչ է ա­սել խոր­հր­դա­րա­նում պատ­գա­մա­վոր­նե­րի թվով երկ­րորդ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վա­րը։ Նախ փաս­տենք, որ նա փոր­ձել է այդ հայ­տա­րա­րու­թյամբ եր­կու կող­մից ի­րեն ուղղ­վող հար­ված­նե­րի հա­մար ար­դա­րա­ցում թող­նել։ Ի­մա՝ ի պա­տաս­խան Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­թա­թա­նե­րի, ա­սել, որ նրա ա­նու­նը չի տվել, վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կան չի պա­հան­ջել, կա­ռա­վա­րու­թյան կազ­մը պի­տի փոխ­վի, մյուս բևե­ռից էլ հն­չող քն­նա­դա­տու­թյան սլաք­ներն է շե­ղել, հայ­տա­րա­րե­լով, թե 100 տո­կո­սի մեջ մտ­նում է նաև կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րը։
Սա­կայն, ան­կախ այն հան­գա­ման­քից, թե Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը որ կող­մին ինչ­պես է բա­ցատ­րում իր այս հայ­տա­րա­րու­թյու­նը, փաստ է, որ խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան նման հայ­տա­րա­րու­թյու­նը պի­տի կոնկ­րետ քայ­լեր են­թադ­րի, այ­լա­պես ին­չո՞վ է խոր­հր­դա­րա­նա­կան լծակ­ներ ու­նե­ցող ընդ­դի­մու­թյու­նը տար­բեր­վե­լու ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մա­դիր ու­ժե­րից։ ԲՀԿ-ն՝ ընդ­դի­մա­դիր ա­մե­նա­մեծ խմ­բակ­ցու­թյու­նը, այդ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո պետք է սկ­սի քա­ղա­քա­կան, այն է՝ ան­վս­տա­հու­թյան գոր­ծըն­թաց, այ­սինքն, ստո­րագ­րու­թյուն­ներ հա­վա­քի, դի­մի նաև մյուս ընդ­դի­մա­դիր ու­ժին՝ ԼՀԿ-ին, որ­պես­զի հա­մա­տեղ ար­տա­հերթ նիստ հրա­վի­րեն ու քն­նար­կեն կա­ռա­վա­րու­թյան կազ­մի փո­փո­խու­թյան հար­ցը։ Ակն­հայտ է, որ ան­գամ եր­կու քա­ղա­քա­կան ու­ժե­րը միա­սին չեն կա­րող նոր վար­չա­պետ ընտ­րել, ո­րով­հետև միա­սին այդ­քան ձայն չու­նեն, իսկ իմ­քայ­լա­կան­նե­րի ա­ջակ­ցու­թյունն ստա­նա­լը շատ դժ­վար է այս պա­րա­գա­յում։
Այս գոր­ծըն­թա­ցի մեկ­նար­կից հե­տո, սա­կայն, են­թադր­վում է մի հե­տաքր­քիր շր­ջան. ԲՀԿ խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վա­րը կա­րող է դի­մել ժո­ղովր­դին և ա­սել, որ ի­րենց ձայ­նե­րը բա­վա­րար չեն կա­ռա­վա­րու­թյուն փո­խե­լու հա­մար, ուս­տի, սպա­ռե­լով խոր­հր­դա­րա­նա­կան բո­լոր գոր­ծիք­նե­րը, նրանք դուրս են գա­լիս փո­ղոց։ Ճիշտ այն տրա­մա­բա­նու­թյամբ, ինչ 2 տա­րի ա­ռաջ ա­րեց Նի­կոլ Փաշ­նյա­նը, որն ան­գամ սե­փա­կան թի­մա­կից­նե­րի ա­ջակ­ցու­թյու­նը չու­ներ։
Ի­րա­կա­նում որ­քան հե­ռու կգ­նա ու ինչ քայ­լեր կա­նի Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը, ա­ռայժմ պարզ չէ։ Հս­տակ է միայն այն, որ նա քա­ղա­քա­կան ու­ժե­րի հետ կոն­սուլ­տա­ցիա­ներ է անց­կաց­նում, բայց, մինչև այդ ու­ժե­րի հետ հա­մա­տեղ քայ­լեր ա­նե­լը, պի­տի սպա­ռի խոր­հր­դա­րա­նա­կան գոր­ծիք­նե­րը, դի­տար­կի բո­լոր հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը ԱԺ-ում, ո­րով­հետև դա է իր և ար­տա­խոր­հր­դար­նա­կան ու­ժե­րի միակ տար­բե­րու­թյու­նը՝ ման­դատ ու­նե­նալ և հա­սա­րա­կու­թյան ո­րո­շա­կի շեր­տի առջև պա­տաս­խա­նա­տու լի­նել։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 6574

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ