ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Իրա­վա­կան հար­թու­թ­յան վրա գո­յութ­յուն չու­նի Լի­լիթ Մար­տի­րո­ս­յան՝ որ­պես ի­գա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ

Իրա­վա­կան հար­թու­թ­յան վրա գո­յութ­յուն չու­նի Լի­լիթ Մար­տի­րո­ս­յան՝ որ­պես ի­գա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ
09.06.2020 | 00:18

(խոս­քը հայտ­նի տրանս­գեն­դե­րի մա­սին է, ո­րի մեր դեմ ուղղ­ված հայ­ցը դա­տա­րա­նը մեր­ժեց)

Երևա­նի ընդ­հա­նուր ի­րա­վա­սու­թյան դա­տա­րա­նում տրանս­գեն­դեր Լի­լիթ Մար­տի­րո­սյա­նի (Վա­ղար­շակ Մար­տի­րո­սյան ա­նուն-ազ­գա­նու­նով որ­պես տղա ծն­ված, բայց հե­տա­գա­յում իր սե­ռը փո­խած և Լի­լիթ Մար­տի­րո­սյան ա­նուն-ազ­գան­վան նշու­մով անձ­նա­գիր ստա­ցած) հայ­ցով սկս­ված դա­տա­վա­րու­թյան ըն­թաց­քում պա­տաս­խա­նող, «Ի­րա­տես» թեր­թը հրա­տա­րա­կող «Տե­սա­կետ» ՍՊԸ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ, «Լեվ Գրուպ» փաս­տա­բա­նա­կան գրա­սե­նյա­կի հիմ­նա­դիր նա­խա­գահ, հայտ­նի փաս­տա­բան Լևոն Բաղ­դա­սա­րյա­նը, ինչ­պես ար­դեն տե­ղե­կաց­րել ենք թեր­թի նա­խորդ հա­մա­րում, նշել է նաև, որ ա­նու­նը փո­խե­լու հետ օ­րեն­սդ­րո­րեն չի կապ­վել ան­ձի` տվյալ սե­ռին պատ­կա­նող ա­նուն կրե­լու պար­տա­դիր պայ­ման: Այ­սինքն` ՀՀ օ­րեն­սդ­րու­թյամբ յու­րա­քան­չյուր անձ կա­րող է կրել այն ա­նու­նը, ո­րը նա­խընտ­րում է, սա­կայն ան­վան փո­փո­խու­թյու­նը ևս, ե­թե այն հա­կա­ռակ սե­ռին բնո­րոշ ա­նուն է, չի հան­գեց­նում սե­ռի փո­փո­խու­թյան:
Մի պահ շեղ­վենք դա­տա­վոր Զա­րու­հի Նախշ­քա­րյա­նի նա­խա­գա­հու­թյամբ կա­յա­ցած դա­տա­վա­րու­թյու­նից և մեկ ան­գամ ևս կրկ­նենք, որ վե­րոն­շյա­լը բխում է ՀՀ օ­րեն­սդ­րու­թյու­նից: Հի­շենք, որ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նը 2019 թ. ապ­րի­լի 9-ին Նո­րա­գա­վի­թի ավ­տո­մաք­սա­տուն կա­տա­րած այ­ցի ժա­մա­նակ անդ­րա­դառ­նա­լով դրան նա­խոր­դած շա­բաթ­վա ըն­թաց­քում ԱԺ-ում տրանս­գեն­դեր Լի­լիթ Մար­տի­րո­սյա­նի ե­լույ­թին, փոր­ձեց այս ա­ռու­մով մեղք վե­րագ­րել ՀՀԿ-ին: Մինչ­դեռ, ինչ­պես ակն­հայտ է վե­րը շա­րադր­վա­ծից, ՀՀԿ-ն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան օ­րեն­սդ­րու­թյան որևէ խախ­տում թույլ չի տվել հի­շյալ տրանս­գեն­դե­րին տա­լով մի անձ­նա­գիր, ո­րում նա, ըստ անձ­նագ­րա­յին տվյալ­նե­րի, հան­դի­սա­նում է Լի­լիթ Մար­տի­րո­սյան, բայց սե­ռը նշ­ված է ա­րա­կան:
Ո­մանք գու­ցե ա­սեն` բայց չէ՞ որ նա­խորդ իշ­խա­նու­թյան կամ իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ է ըն­դուն­վել այդ վատ օ­րեն­սդ­րու­թյու­նը… Ա­յո, ճիշտ է, օ­րեն­սդ­րու­թյունն այդ ա­ռու­մով շատ վատն է, օ­րեն­սդ­րու­թյամբ մեծ սխալ է թույլ տր­ված որևէ ան­ձի ա­նու­նը փո­խե­լու և, ա­ռանց հա­մա­պա­տաս­խան վե­րա­պահ­ման, հա­կա­ռակ սե­ռի ա­նուն ստա­նա­լու հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձե­ռե­լով: Ճիշտ է նաև, որ տվյալ օ­րեն­սդ­րու­թյու­նը նա­խորդ­նե­րի պաշ­տո­նա­վա­րու­թյան օ­րոք է ըն­դուն­վել, բայց ան­ցած ա­վե­լի քան 2 տար­վա ըն­թաց­քում փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյու­նը լիար­ժե­քո­րեն ու­նե­նա­լով այդ վատ օ­րեն­սդ­րու­թյու­նը փո­խե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը, փո­խե՞լ է այն… Ի­հար­կե՛ ոչ:
«2015-ին ՀՀ իշ­խա­նու­թյու­նը՝ պահ­պա­նո­ղա­կան, ըն­տա­նե­կան և ա­վան­դա­կան ար­ժեք­նե­րի պա­հա­պան իշ­խա­նու­թյու­նը, ինչ­պես ի­րենք են ի­րենց ան­վա­նում, ՀՀ քա­ղա­քա­ցի Վա­ղար­շակ Մար­տի­րո­սյա­նի անձ­նա­գի­րը վերց­րել է ու նրան տվել ՀՀ քա­ղա­քա­ցի Լի­լիթ Մար­տի­րո­սյա­նի անձ­նա­գիր, ընդ ո­րում, անձ­նագ­րում գրել է սե­ռը՝ ա­րա­կան։ Հի­մա հան­րա­պե­տա­կան­նե­րի շար­քում ըն­դուն­ված բան է, որ ա­րա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ա­նու­նը Լի­լի՞թ է,- հի­շյալ այ­ցի ժա­մա­նակ ա­սաց Փա­շի­նյա­նը և քիչ հե­տո հա­վե­լեց,- ես որ ՀՀԿ-ա­կան­նե­րին ա­սում էի՝ դուք գեյ ակ­տի­վիստ եք, նրանք չէին հա­վա­տում, նրանք այդ կար­գա­վի­ճա­կից չեն կա­րող խու­սա­փել, և սա ևս մեկ ա­պա­ցույց է, էդ ո՞ւմ են ե­կել ին­չի մեջ մե­ղադ­րում»:
Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­սա­ծից ստաց­վում է, որ ին­քը, ՔՊ-ա­կան­նե­րը և «Իմ քայլ»-ա­կան­ներն էլ գեյ ակ­տի­վիստ են, քա­նի որ մինչև հի­մա չեն փո­խել այդ վատ օ­րեն­սդ­րու­թյու­նը:
Անդ­րա­դառ­նա­լով դա­տա­վա­րու­թյա­նը, նշենք, որ պա­տաս­խա­նո­ղի ներ­կա­յա­ցու­ցի­չը սե­ռա­փո­խու­թյան մա­սով դա­տա­րա­նին ներ­կա­յաց­րել էր նաև հետևյալ փաս­տար­կը. «Բնակ­չու­թյան բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման մա­սին» ՀՀ օ­րեն­քի 2-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն, բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման տե­սակ­նե­րի ցան­կը և կա­ռուց­ված­քը սահ­մա­նում է ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նը: Վե­րոն­շյալ ցան­կը ամ­րագր­ված է «ՀՀ-ում ի­րա­կա­նաց­վող բժշ­կա­կան օգ­նու­թյան և սպա­սարկ­ման տե­սակ­նե­րի ցան­կը սահ­մա­նե­լու մա­սին» թիվ 276-Ն ո­րոշ­մամբ: Այս ցան­կում չի նշ­վում ոչ սե­ռա­փո­խու­թյան վի­րա­հա­տու­թյան, ոչ էլ վեր­ջի­նիս հա­մար անհ­րա­ժեշտ հոր­մո­նա­թե­րա­պիա­յի մա­սին: Այ­սինքն՝ ՀՀ օ­րեն­սդ­րու­թյու­նը չու­նի որևէ ի­րա­վա­նորմ, ո­րով թույ­լատ­րում է կա­տա­րել սե­ռա­փո­խու­թյուն և որևէ նոր­մով ամ­րագր­ված չէ սե­ռա­փո­խու­թյուն հաս­կա­ցու­թյու­նը:
Միա­ժա­մա­նակ, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նը ճա­նա­չում է միայն սե­ռի այն փո­փո­խու­թյու­նը, ո­րը պայ­մա­նա­վոր­ված է ի ծնե սե­ռա­կան այլ գեղ­ձե­րի առ­կա­յու­թյամբ, ո­րը չի հա­մա­պա­տաս­խա­նում ար­տա­քին սե­ռա­կան օր­գան­նե­րին (խոս­քը հեր­մաֆ­րո­դիտ­նե­րի մա­սին է, ինչ­պի­սին չի ե­ղել Վա­ղար­շակ Մար­տի­րո­սյա­նը), և խոս­քը չի վե­րա­բե­րում ար­հես­տա­կա­նո­րեն այլ սե­ռին նման­վե­լու հա­մար տվյալ սե­ռի հոր­մոն­ներ օգ­տա­գոր­ծե­լու կա­պակ­ցու­թյամբ սե­ռը փո­խե­լուն: Հետևա­պես հաշ­վի առն­վե­լով վե­րոգ­րյա­լը, հայց­վո­րի կող­մից սե­ռա­փո­խու­թյու­նը կա­տար­վել է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան կող­մից չճա­նաչ­ված ձևով, քա­նի որ ՀՀ-ն չու­նի նման վի­րա­հա­տա­կան ձև, և բա­ցի հեր­մաֆ­րո­դիտ հի­վան­դու­թյուն ու­նե­ցող ան­ձան­ցից, սե­ռը պե­տա­կան գրանց­ման մարմ­նում փո­խե­լու հնա­րա­վո­րու­թյուն չի նա­խա­տե­սում:
Վե­րը նշ­վա­ծը, ըստ պա­տաս­խա­նո­ղի ներ­կա­յա­ցուց­չի դիր­քո­րոշ­ման, կր­կին փաս­տում է, որ հայց­վո­րի ի­րա­վա­կան կար­գա­վի­ճա­կը, որ­պես ա­րա­կան սե­ռի ներ­կա­յա­ցուց­չի, չի փո­փոխ­վել: Հետևա­պես հայց­վո­րը ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան օ­րենս­գր­քի ու­ժով ու­նի իր պատ­վի, ար­ժա­նա­պատ­վու­թյան պաշտ­պա­նու­թյան ի­րա­վունք որ­պես միայն ա­րա­կան սե­ռի ներ­կա­յա­ցու­ցիչ:
Հե­տա­գա­յում, ե­թե անհ­րա­ժեշ­տու­թյուն ա­ռա­ջա­նա, հան­գա­մա­նո­րեն կներ­կա­յաց­նենք պա­տաս­խա­նո­ղի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ի­րա­վա­կան դիր­քո­րո­շու­մը, ա­ռար­կու­թյուն­նե­րը տրանս­գեն­դե­րի հայ­ցի առն­չու­թյամբ նաև այլ ա­ռում­նե­րով, այժմ դեռ հրա­պա­րակ­ման մեծ ծա­վա­լից խու­սա­փե­լով, չենք ներ­կա­յաց­նի նաև դա­տա­րա­նի վճ­ռում շա­րադր­ված գոր­ծի փաս­տե­րը: Մեր ա­ռա­ջի­կա հրա­պա­րա­կում­նե­րում կներ­կա­յաց­նենք սոսկ դա­տա­րա­նի վեր­լու­ծու­թյու­նը և կի­րա­ռե­լի ի­րա­վուն­քը, այդ թվում նաև` գնա­հա­տող դա­տո­ղու­թյան, քն­նա­դա­տու­թյան սահ­ման­նե­րի վե­րա­բե­րյալ, ինչ­պես նաև վճ­ռի եզ­րա­փա­կիչ մա­սը:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 16783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ