ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Դեռ ինչ­քա՜ն բան է բա­ցա­հայտ­վե­լու, երբ ներ­կա­նե­րը դառ­նան նախ­կին ու փոր­ձեն վա­յե­լել «հե­ղա­փո­խա­կան ա­վա­րը»

«Դեռ ինչ­քա՜ն բան է բա­ցա­հայտ­վե­լու, երբ ներ­կա­նե­րը  դառ­նան նախ­կին ու փոր­ձեն վա­յե­լել «հե­ղա­փո­խա­կան ա­վա­րը»
09.06.2020 | 00:22

«Ցա­վով եմ նշում, բայց մեր գոր­ծըն­կեր­նե­րը քն­նա­դա­տու­թյուն լսե­լու և այն ճիշտ ըն­կա­լե­լու ու­նա­կու­թյուն չու­նեն: Երբ նրանց մատ­նա­ցույց ենք ա­նում սխալ­ներն ու ա­սում, թե որ­տեղ ինչ խն­դիր կա, փո­խա­նակ մտա­ծե­լու, թե հար­ցին ինչ լու­ծում տան, ան­ցյա­լի ան­հաս­կա­նա­լի ինչ-ինչ դր­վագ­նե­րի են հղում ա­նում ու ա­ռաջ­նորդ­վում ռու­սա­կան հայտ­նի ա­սաց­ված­քով. «Я про Ивана, ты про болвана»: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման դի­տար­կում ա­րեց «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խոր­հր­դա­րա­նա­կան խմ­բակ­ցու­թյան ան­դամ ԱՐ­ՏՅՈՄ ԾԱ­ՌՈՒ­ԿՅԱ­ՆԸ: Ըստ նրա՝ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ան­դամ­նե­րը դի­լե­տան­տիզմն ու կա­ռա­վար­չա­կան ու­նա­կու­թյուն­նե­րի դե­ֆի­ցի­տը քո­ղար­կե­լու «խե­լոք» տար­բե­րակ են գտել՝ միա­տոն պն­դե­լով, որ ի­րենց փոր­ձի պա­կա­սը միայն կո­ռուպ­ցիա­յին է վե­րա­բե­րում, այս­պես ա­սած՝ ի­րենց հրեշ­տակ են հռ­չա­կում:

-Ա­մենևին չենք պն­դում, որ գոր­ծող իշ­խա­նու­թյան մեջ մա­քուր, օ­րի­նա­պաշտ պաշ­տո­նյա­ներ չկան, պար­կեշտ մար­դիկ բո­լոր իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ էլ ե­ղել են,- ա­սաց մեր զրու­ցա­կի­ցը:- Բայց գոր­ծող իշ­խա­նու­թյունն ըն­դա­մե­նը եր­կու տար­վա ըն­թաց­քում հա­ջո­ղեց­րել է բա­վա­կան հա­րուստ «կո­ռուպ­ցիոն» պատ­մու­թյուն կեր­տել: Ե­թե ան­գամ այլ պատ­մու­թյուն­ներ չլի­նեն, ա­պա պարգևավ­ճար­նե­րի «ինս­տի­տու­տը» հա­մա­կար­գա­յին կո­ռուպ­ցիա­յի ցցուն օ­րի­նակ է: Նի­կոլ Փա­շի­նյա­նը պե­տա­կան բյու­ջեի` հար­կա­տու­նե­րիս հաշ­վին հարս­տաց­նում է թի­մա­կից­նե­րին միայն նրա հա­մար, որ քայ­լել են իր հետ։
Եվ քա­նի որ «ըստ օ­դում կախ­ված լու­րե­րի» ո­ճով հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­նել Փա­շի­նյա­նը շատ է սի­րում, մենք էլ նույն կերպ կգոր­ծենք, թեև մեր ու­նե­ցած լու­րե­րը Փա­շի­նյա­նի շր­ջա­պա­տի մա­սին բա­վա­կա­նին հա­վաս­տի են: Այս­պես, «օ­դում կախ­ված լու­րե­րի» հա­մա­ձայն՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի թի­մա­կից­նե­րը բուք­մեյ­քե­րա­կան կոնկ­րետ գրա­սե­նյակ­նե­րից ստա­ցել են կլո­րիկ գու­մար­ներ՝ նրանց շա­հե­րի լոբ­բին­գով զբաղ­վե­լու հա­մար: Իշ­խա­նու­թյան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րը շր­ջում են նոր գն­ված «Ռեն­ջեր­ներ»-ով ու «Մեր­սե­դես S»-ե­րով, ո­րոնք, երևի «հա­լալ քր­տին­քով» են ձեռք բե­րել: Հե­ղա­փո­խա­կան «ջո­ջե­րը» Երևա­նի Շի­նա­րար­նե­րի փո­ղո­ցում տի­րա­ցել են Pent-House-նե­րի, ո­րոնք երևի ի­րենց «քյա­սիբ» պա­պե­րի ժա­ռան­գու­թյունն են: «Է­լի­տար քայ­լող­նե­րը» տներ են գնում կամ կա­ռու­ցում ՊՆ-ի դի­մա­ցի ու «Ե­րազ» է­լի­տար թա­ղա­մա­սե­րում, հե­ղա­փո­խա­կան «շուստ­րի­նե­րից» ո­մանք ար­դեն տան բա­նա­լի­ներ ու­նեն Հյու­սի­սա­յին պո­ղո­տա­յում: Նի­կոլ Փա­շի­նյա­նի թիկ­նա­պա­հի քրոջ ա­նու­նով Կա­նա­դա­յում գն­վել է ե­րեք մի­լիոն դո­լա­րա­նոց տուն, ու երևի պարզ է, թե որն է մեր վար­չա­պե­տի «սր­տի եր­կի­րը»՝ իշ­խա­նու­թյու­նից զրկ­վե­լուց հե­տո: Կոնկ­րետ պան­սիո­նատ­ներ, հան­քեր դար­ձել են «հե­ղա­փո­խա­կան է­լի­տա­յի» սե­փա­կա­նու­թյու­նը: Կո­ռուպ­ցիոն հս­տակ մե­խա­նիզմ­ներ են մշակ­վել գնում­նե­րի ո­լոր­տում, ու հե­ղա­փո­խա­կան­նե­րի կող­մից գր­պան­վող մի­լիո­նա­վոր դո­լար­ներն ան­տե­սա­նե­լի են մնում հա­սա­րա­կու­թյա­նը: Երևա­նի քա­ղա­քա­պե­տա­րա­նում, ՋՕ-ե­րում, ճա­նա­պար­հա­շի­նա­րա­րա­կան, պե­տա­կան վա­ռե­լի­քի ո­լորտ­նե­րում մշակ­վել են «ատ­կատ­նե­րի», «փո­ղեր լվա­նա­լու» կոնկ­րետ մե­խա­նիզմ­ներ։ Սրան հա­վե­լենք, որ հա­սա­րա­կու­թյան շր­ջա­նում խոս­վում է այն մա­սին, թե Փա­շի­նյանն ու նրա շր­ջա­պա­տը թա­թախ­ված են ծխա­խո­տի, ա­դա­մանդ­նե­րի և այլ մաք­սա­նենգ գոր­ծու­նեու­թյան մեջ, իսկ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը որևէ կերպ չեն հեր­քում այս լու­րե­րը: Ըն­դա­մե­նը եր­կու տա­րում ձևա­վոր­վել է «հե­ղա­փո­խա­կան բուր­ժուա­զիա»՝ մեծ փո­ղե­րով ու բիզ­նես­նե­րով: Եվ դեռ ինչ­քա՜ն բան է բա­ցա­հայտ­վե­լու, երբ ներ­կա­նե­րը դառ­նան նախ­կին ու փոր­ձեն վա­յե­լել «հե­ղա­փո­խա­կան ա­վա­րը»:
-«Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան անդամ Հրա­չյա Հա­կո­բյանն ա­սում է, թե հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո քա­ղա­քա­կան ո­րոշ ու­ժեր ոտ­քի տակ են ընկ­նում, ու այժմ ի­րենք զբաղ­վե­լու են «ճա­նա­պարհ մաք­րե­լով»: ԲՀԿ՞-ն նկա­տի ու­ներ:
-ԲՀԿ-ն այն քա­ղա­քա­կան ուժն է, որ հա­րյուր­հա­զա­րա­վոր ընտ­րող­ներ ու­նի, ե­ղել ու մնա­լու է ժո­ղովր­դի կող­քին: Ա­յո, ժո­ղովր­դի ցան­կա­ցած խնդ­րի մա­սին բարձ­րա­ձայ­նողն ու լու­ծում փնտ­րո­ղը մենք ենք, իսկ ե­թե ո­մանց դա դուր չի գա­լիս կամ ցա­վեց­նում է, թող հա­մա­պա­տաս­խան դե­ղո­րայք ըն­դու­նեն, «валерьянка» խմեն, օ­րի­նակ, կար­գա­վո­րեն սր­տի աշ­խա­տան­քը, հո­գե­բա­նա­կան վի­ճա­կը բա­րե­լա­վեն ու ա­ռաջ անց­նեն: Ի վնաս ժո­ղովր­դի կա­տար­վող ցան­կա­ցած քայլ մենք ա­նար­ձա­գանք չենք թող­նե­լու: Ի վեր­ջո, պետք է հաս­կա­նան, որ մարդ­կանց եր­ջան­կու­թյուն են պարտք՝ տր­ված, բայց ի­րա­կա­նու­թյուն չդար­ձած խոս­տում­նե­րի տես­քով: Կա­ռա­վա­րու­թյան ու պա­րե­տա­տան աշ­խա­տանք­նե­րը, կապ­ված հա­մա­վա­րա­կի հետ, ինձ չեն բա­վա­րա­րում, քայ­լե­րի հա­ջոր­դա­կա­նու­թյուն ի սկզ­բա­նե չի ե­ղել, բա­վա­րար ու­շադ­րու­թյուն չի դարձ­վել վա­րա­կին: Իսկ այժմ ա­մե­նա­սար­սա­փե­լին այն է, որ հու­մա­նի­տար ա­ղե­տի շե­մին ենք մո­տե­նում, ին­չին կա­րող է հա­ջոր­դել պե­տու­թյան անվ­տան­գու­թյանն ուղղ­ված սպառ­նա­լի­քը:
-Հա­պա­ղու՞մ ենք` մի­ջազ­գա­յին գոր­ծըն­կեր­նե­րին կամ բա­րե­կամ պե­տու­թյուն­նե­րին դի­մե­լու ա­ռու­մով:
-Նախ` մենք մեր ու­ժե­րը պետք է մո­բի­լի­զաց­նենք, մեր գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ճիշտ հաշ­վար­կենք, նոր միայն դի­մենք դր­սի օգ­նու­թյա­նը:
-Կա­ռա­վա­րու­թյան հրա­ժա­րա­կա­նը ԲՀԿ-ի հա­մար օ­րա­կար­գա­յի՞ն է:
-Վար­չու­թյան նիս­տի տե­սագ­րու­թյու­նը հա­սա­նե­լի է, այն­տեղ կու­սակ­ցու­թյան ղե­կա­վա­րը տվել է բո­լոր հար­ցե­րի պա­տաս­խան­նե­րը:
Զրույ­ցը՝ Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 6508

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ