ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Դա­տիր նախ­կին­նե­րին, բարձ­րաց­րու վար­կա­նիշդ

Դա­տիր նախ­կին­նե­րին, բարձ­րաց­րու վար­կա­նիշդ
19.05.2020 | 01:28
Ազ­գա­յին ժո­ղո­վի «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը հա­մոզ­ված է՝ պե­տա­կան ե­կա­մուտ­նե­րի կո­մի­տեի նախ­կին ղե­կա­վար Գա­գիկ Խա­չատ­րյա­նի որ­դին՝ Գուր­գեն Խա­չատ­րյա­նը, Հա­յաս­տա­նից չի հե­ռա­ցել: Հի­շեց­նենք, որ վեր­ջերս լու­րեր տա­րած­վե­ցին, թե Խա­չատ­րյանն ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում լքել է Հա­յաս­տա­նի տա­րած­քը: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում իմ­քայ­լա­կանն ա­սաց՝ որևէ փաստ չկա, որ Գուր­գեն Խա­չատ­րյա­նը հա­տել է Հա­յաս­տա­նի սահ­մա­նը, ըն­դա­մե­նը են­թադ­րու­թյուն է. «Նա որևէ տեղ չի փա­խել, որ­քան գի­տեմ՝ երբ դա­տա­րա­նը բա­վա­րա­րել է կա­լա­նա­վո­րե­լու միջ­նոր­դու­թյու­նը, նա գնա­ցել է բա­րե­կամ­նե­րից մե­կի տուն ու «մե­կու­սա­ցել» այն­տեղ: Այն­պես չէ, որ ի­րա­վա­պահ­նե­րի հս­կո­ղու­թյան ներ­քո գտն­վե­լով, կա­րո­ղա­ցել է փախ­չել»:
«Բայց չէ՞ որ նման մի­ջա­դե­պե­րի պատ­ճա­ռով է, որ մար­դիկ սկ­սում են չվս­տա­հել իշ­խա­նու­թյա­նը, և վար­կա­նի­շի ան­կում եք գրան­ցում»,- նկա­տե­ցինք։ «Իմ քայ­լի» ներ­կա­յա­ցու­ցիչն ըն­դու­նեց, որ կա­ռա­վա­րող թի­մի վար­կա­նի­շը ո­րո­շա­կիո­րեն ան­կում է ապ­րել, ա­պա ըն­դգ­ծեց՝ ըն­կած վար­կա­նի­շը վե­րա­կանգ­նե­լի է. «Ե­կեք ըն­դու­նենք՝ երբ մար­դիկ տես­նեն, որ նախ­կին իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը կանգ­նում են դա­տա­րա­նի ա­ռաջ, վս­տա­հու­թյու­նը կվե­րա­կան­գն­վի, մեր վար­կա­նիշն էլ նո­րից կբարձ­րա­նա: Ա­յո, մար­դիկ նախ­կին իշ­խա­նա­վոր­նե­րի­նե­րին ու­զում են տես­նել դա­տա­րա­նում կանգ­նած, իսկ ե­թե դա տե­ղի չի ու­նե­նում, ներ­կա­նե­րը նրանց աչ­քին վատն են երևում: Բայց երբ օ­րը գա, ու տես­նեն՝ ինչ­պես են պա­տաս­խան տա­լիս նախ­կին­նե­րը, ա­մեն բան տե­ղը կընկ­նի»:
Սևակ ՎԱ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 10157

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ