«ՍԴ-ն կարող էր առավել խիստ դիրքորոշումներով անդրադառնալ Լանզարոտի կոնվենցիայի խնդրահարույց դրույթներին»
08.05.2020 | 00:30
Լանզարոտի կոնվենցիայով, որի պաշտոնական անվանումն է՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին», ամրագրված պարտավորությունները ՀՀ Սահմանադրական դատարանի 2020 թ. մարտի 31-ի որոշմամբ ճանաչվեցին Սահմանադրությանը համապատասխանող։ Թվում էր, թե դրանով վերջակետ է դրվել այդ կոնվենցիայի իրավաչափության վերաբերյալ խիստ իրարամերժ բանավեճին։ Սակայն իրավական հարցադրումները բնավ սպառված չեն, ինչն էլ կարևորելով, որոշ հարցեր ենք ուղղել իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր ԳԵՎՈՐԳ ԴԱՆԻԵԼՅԱՆԻՆ, որը ևս մշտապես իր մտահոգությունն է արտահայտել հիշյալ կոնվենցիայի վավերացման առնչությամբ։
-Պարոն Դանիելյան, ոմանց մոտ այն տպավորությունն է, թե ինչ իմաստ ունի խոսել Լանզարոտի կոնվենցիայի իրավաչափության մասին, երբ Սահմանադրական դատարանն իր 2020 թ. մարտի 31-ի որոշմամբ արդեն իսկ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել կոնվենցիայով ամրագրված Հայաստանի Հանրապետության պարտավորությունները։
-Դա գրեթե նույնն է, եթե ասեինք` ի՞նչ իմաստ ուներ խոսել հայ-թուրքական արձանագրությունների մասին (ի դեպ, դրանք չվավերացվեցին ոչ միայն առանձին քաղաքական ուժերի մեծ ջանքերի, այլև ՍԴ եզրակացության շնորհիվ), երբ դարձյալ կար համապատասխանության մասին ՍԴ եզրակացությունը։ Սահմանադրական դատարանը հայ-թուրքական արձանագրությունների առնչությամբ մի քանի անչափ կարևոր իրավական դիրքորոշումներ էր ամրագրել, որոնք թուրքական կողմին միանշանակ հասկանալ տվեցին, որ որևէ հույս չի կարելի փայփայել Հայ դատի, այսպես կոչված, հաշտեցման հանձնաժողովի, ինչպես նաև Արցախի միջազգային իրավական կարգավիճակի կանխորոշման հարցերում։ Այս մասին «ափսոսանքով» բազմիցս խոսել են թուրքական բարձրաստիճան պաշտոնյաները, սակայն ներպետական քաղաքական մթնոլորտը «թույլ չէր տալիս» նաև Հայաստանում անաչառ արտահայտվել և հավուր պատշաճի գնահատել Սահմանադրական դատարանի դերակատարումը։
Այսպիսով, Սահմանադրական դատարանի որոշումը հարկ է ընկալել իր ամբողջության մեջ՝ դրանում ամրագրված իրավական դիրքորոշումներով հանդերձ։ Այո, Սահմանադրական դատարանը դրական որոշում է կայացրել, սակայն դրանից բնավ չի բխում, որ Լանզարոտի կոնվենցիան անվերապահորեն ենթակա է վավերացման կամ դրա հիման վրա անարգել կարող են ընդունվել ներկայումս գործադիր իշխանությունում ձևավորված պատկերացումներին համապատասխան, կամայական մեկնաբանությունների տեղիք տվող օրենքներ։
-Կարո՞ղ եք հակիրճ անդրադառնալ Սահմանադրական դատարանի այն իրավական դիրքորոշումներին, որոնք բավարար հիմք են՝ նշված կոնվենցիայի խնդրահարույց դրույթների էությունն առավել համարժեք ընկալելու և ապագա օրինաստեղծ գործունեությունը վերանայելու անհրաժեշտության տեսանկյունից։
-Սահմանադրական դատարանի հիշյալ որոշմամբ ամրագրված են մի շարք առանցքային դիրքորոշումներ, որոնք համարժեք ընկալելու պարագայում առնվազն հարկ կլինի ոչ միայն ողջամիտ ժամկետով հետաձգել նշված կոնվենցիայի վավերացումը (սա անհրաժեշտ է, որպեսզի գործադիր իշխանությունը առնվազն սպառիչ ու հստակ հայեցակարգ պատրաստի և ներկայացնի վերը նշված դիրքորոշումների առնչությամբ իր հետագա քայլերի կտրվածքով), այլև խիստ հետևողական լինել, որպեսզի երբևէ խորհրդարան չներկայացվեն այդ դիրքորոշումներին հակասող օրինագծեր։ Այսպես, օրինակ, Սահմանադրական դատարանի որոշմամբ իմպերատիվ արձանագրված է. «...Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ Կոնվենցիայով նախատեսված երեխաների տարրական և միջնակարգ կրթության ընթացքում սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկությունները տրամադրվեն՝ պարտադիր հաշվի առնելով երեխաների հասունության մակարդակը և նրանց զարգացող կարողությունները»։
Մանկական ճանաչված հոգեբաններին հետաքրքրում է, թե հանրակրթական դպրոցում ո՞ր տարիքից են երեխաներին ներգրավելու հիշյալ դասընթացներին, որպեսզի նրանց մոտ չձևավորվի անհարկի և անառողջ հետաքրքրասիրություն, որի դեպքում ոչ թե խնդիր կլուծենք, այլ նոր վտանգներ կներմուծենք։ Արդեն շատերն են ծանոթ այս կրթական նորամուծության դեմ նույն կոնվենցիան վավերացրած երկրներում սկիզբ առած զանգվածային վրդովմունքի դրսևորումներին։ Ծնողները հասկացել են, որ գեղեցիկ ու խոստումնալից բառերի տակ թաքնված էին իրենց համար անկանխատեսելի վտանգներ, և հիմա մեծ դժվարությամբ, բայց հետևողականորեն հասնում են նրան, որ բազում տարրական դպրոցներում դադարեցվի այդպիսի կրթական ծրագրերի կիրառումը։
Իհարկե, կարելի էր ՍԴ որոշմամբ առավել խիստ ու կանխատեսելի դիրքորոշումներով անդրադառնալ Լանզարոտի կոնվենցիայի որոշ խնդրահարույց դրույթներին, հատկապես կապված տարրական կրթության ընթացքում սեռական շահագործման և նմանաբնույթ այլ հարցերի լուսաբանման, սեռական կողմնորոշման հասկացությունները բացառապես Սահմանադրության ոգուն համահունչ ընկալելու և կիրառելու հարցադրումներին, սակայն անհրաժեշտ կամքի առկայության դեպքում հիշյալ իրավական դիրքորոշումներն էլ են բավարար։
Հարցազրույցը`
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
- Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու Զելենսկու պլանը-2
- Երրորդ համաշխարհային պատերազմ սանձազերծելու Զելենսկու պլանը
- Եթե Նիկոլը մազոխիստ է, խնդիր չկա, իր այսպիսի ամեն մի ասուլիսից հետո չենք ծուլանա և կպարգևենք իրեն բաղձալի հաճույքը-2
- Եթե Նիկոլը մազոխիստ է, խնդիր չկա, իր այսպիսի ամեն մի ասուլիսից հետո չենք ծուլանա և կպարգևենք իրեն բաղձալի հաճույքը
- Հայաստանում ԵՄ առաքելությունը Ռուսաստանի և Իրանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրում է իրականացնում
- Թրամփը վերստին նախազգուշացրել է Երրորդ համաշխարհայինի սպառնալիքի մասին
- Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել Բելառուսի դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի և այլոց երեկվա լկտի հարձակմանը-5
- Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել Բելառուսի դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի և այլոց երեկվա լկտի հարձակմանը-4
- Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել Բելառուսի դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի և այլոց երեկվա լկտի հարձակմանը-3
- Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել Բելառուսի դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի և այլոց երեկվա լկտի հարձակմանը-2
- Նիկոլը և իր իշխանական ոհմակը չէին կարող նախապես տեղյակ չլինել Բելառուսի դեսպանատան վրա Արման Բաբաջանյանի և այլոց երեկվա լկտի հարձակմանը
- Կուրսկի մարզ ներխուժմանը ներգրավված են ԱՄՆ- ը և ՆԱՏՕ- ի անդամ արևմտյան այլ պետություններ
- Առերեսում ճշմարտության հետ
- Ահա թե Նիկոլ հայադավն ու՛ր, ինչ Եվրոպա է ուզում քարշ տալ Հայաստանը, մեզ բոլորիս-3
- Աշխարհը կանգնած է Երրորդ համաշխարհային պատերազմի շեմին. այս կարծիքն են արտահայտել նաև ՌԴ Պետդումայում
- Կապկի ջրծաղիկն արդեն դուրս է եկել Աֆրիկայի սահմաններից, իսկ Երևանում այսքան օտարերկրացի կա…
- Ինչ- որ խորհրդավոր ու վտանգավոր բան է կատարվում Ուկրաինայում, վարակը հանկարծ չհասնի Հայաստան, եթե արդեն չի հասել
- Մի օր Նիկոլն էլ ԱՄՆ-ի, Արևմուտքի հրահանգով կարող է պատերազմ սկսել Ռուսաստանի դեմ
- Ահա թե Նիկոլ հայադավն ու՛ր, ինչ Եվրոպա է ուզում քարշ տալ Հայաստանը, մեզ բոլորիս-2
- Ահա թե Նիկոլ հայադավն ու՛ր, ինչ Եվրոպա է ուզում քարշ տալ Հայաստանը, մեզ բոլորիս
Մեկնաբանություններ