«Իմ քայլի» պատգամավորները Դիլիջանում նախապատրաստվել են ընտրություններին
04.02.2020 | 00:11
Նախորդ շաբաթվա աշխատանքային վերջին երկու օրը խորհրդարանում «Իմ քայլի» ներկայացուցիչների «դեֆիցիտ» էր: Իշխանական պատգամավորների մեծամասնությունը Դիլիջանում էր, մի մասը՝ Թիբիլիսի գործուղման էր մեկնել, ոմանք էլ, ըստ երևույթին, օգտվել էին գործընկերների բացակայությունից ու իրենք իրենց արձակուրդ էին տվել: Կառավարության որոշմամբ՝ նախորդ շաբաթվա աշխատանքային երկուշաբթին տեղափոխվել էր շաբաթ օրը, պատգամավորները սակայն հաշվի չէին առել այդ հանգամանքն ու իրենք իրենց որոշել Դիլիջանում եռօրյա գործուղում կազմակերպեել: Թե որն է խորհրդարանի շենքից դուրս արտագնա քննարկում կազմակերպելու առաջնահերթությունը, մեզ այդպես էլ չհաջողվեց ճշտել: Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի ֆեյսբուքյան գրառումից կարողացանք տեղեկանալ միայն, որ ռազմավարություն են մշակել: «2020-ի ռազմավարական պլանավորման արտագնա աշխատանքային հանդիպման ընթացքում «Իմ քայլը» խմբակցությունը քննարկում է հետևյալ առաջնահերթությունները` ԶԼՄ բարենպաստ իրավական միջավայր, Ընտրական օրենսգիրք, կուսակցությունների մասին օրենք, առողջության համապարփակ ապահովագրություն, սահմանադրական բարեփոխումներ, ՏԻՄ, գյուղատնտեսություն, ընդերք, ջրային տնտեսություն և ռազմավարական այլ ուղղություններ ու մոտեցումների հստակեցում»,- գրել էր Մակունցը: «Իրատեսի» զրուցակիցը փոխանցեց սակայն, որ իմքայլականներն իրականում այլ նպատակով են հավաքվել` ընտրությունների հետ կապված որոշակի հարցեր քննարկելու։ «Այսքան շուտ արդեն ընտրությունների՞ են նախապատրաստվում»,- հետաքրքրվեցինք մեր զրուցակցից: «Այո, իրականում քննարկումները ծավալվել են ընտրություններին ճիշտ ու գրագետ պատրաստվելու շուրջ: Երիտասարդ պատգամավորներին առավել փորձառուները մի շարք նրբություններ են բացատրել, ևս մեկ անգամ հուշել՝ ինչպիսին պետք է լինի քաղաքական գործիչը»,- ասաց նա:
Խորհրդարանական մեծամասնությունը, անշուշտ, տարբեր վայրերում ամենատարբեր նպատակներով կարող է հավաքույթներ նախաձեռնել, քննարկումների ու երեկույթների մասնակցել, բայց աշխատավայրից ու աշխատանքից կտրվելն ու կուսակցական հարցերով զբաղվելը մեկը մյուսին չպետք է խանգարեն, դրանք պետք է ապրեն կողքի կողքի, բայց ոչ երբեք մեկը մյուսի հաշվին: «Իմ քայլը» խմբակցության արտագնա քննարկումն ու ռազմավարություն մշակելն արդյո՞ք հնարավոր չէր Ազգային ժողովի շենքում անել կամ աշխատանքային ժամից հետո. սրանք հարցեր են, որոնց, կարծում եմ, իշխող թիմի ներկայացուցիչները կդժվարանան պատասխանել: Իսկ մենք հստակորեն կարող ենք արձանագրել՝ առանց Դիլիջան հասնելու էլ հնարավոր է ռազմավարություն մշակել, աշխատել խորհրդարանի ներսում, երեկոյան էլ, կիթառի նվագակցությամբ, երեկո կազմակերպել հենց Աժ շենքում՝ լրագրողների ու աշխատակազմի հետ մեկտեղ:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ