Ատելության դեմ ուղղված պայքարն ու գենդերային իրավահավասարություն քարոզող ՀԿ-ները
31.01.2020 | 11:33
Խորհրդարանում ատելության խոսքի դեմ պայքարին ուղղված աշխատանքային խմբի առաջին իսկ նիստից հետո խորհրդարանական «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը որոշել է կարճ դադար վերցնել: «Ինչո՞ւ եք «թայմ-աութ» վերցնում, դուք ատելության մթնոլորտի նահա՞նջ եք նկատում»,- հարցրինք խմբակցության պատգամավորներից մեկին: Ի պատասխան նա նշեց, որ իհարկե անհանդուրժողականության մթնոլորտը չի նահանջել, ոչ էլ ատելություն սերմանող խոսքն է պակասել, խնդիրը աշխատանքային խմբում ներգրավված կազամակերպություններն ու անհատներն են: Նշենք, որ այս խմբում մոտ 20 ՀԿ ու չորս անհատ է ներգրավված:
«Մենք առաջարկեցինք, որ աշխատանքային խմբի քննարկումները բաց ու հրապարակային լինեն, ու բոլոր այն կազմակերպությունները, որ մտահոգություն ունեն, մասնակցեն նիստերին: Գուցե այնպիսի ՀԿ-ներ գային նիստերին, որ կարող էին իրատեսական առաջարկություններ ներկայացնել, բայց իշխող խմբակցության ներկայացուցիչները մերժեցին՝ ասելով, թե ներգրավվել են բացառապես այն կազմակերպություններն ու անհատները, որ նախապես լրացրել են ԱԺ պաշտոնական կայքում տեղադրված հայցադիմումը»,- նշեց «Իրատեսի» զրուցակիցը:
Նա հաստատեց մեր այն տեղեկությունը, որ խմբում հիմնականում, այսպես ասած, «սորոսական» ու գենդերային իրավահավասարություն քարոզող ՀԿ-ներ են ներգրավված, ինչպիսիք են, օրինակ, «Նոր սերունդը», «Փինքը» և այլն: «Ներկայացված են նաև խոսքի ու մամուլի ազատության ջատագով ՀԿ-ները, բայց մենք ավելի հակված ենք, որ այս ՀԿ-ների կողքին ներկայացված լինեն նաև ամուր պետականության համար պայքարող ՀԿ-ներն ու անհատները: Պետք է սպասենք խմբակցության որոշմանը: Եթե հանկարծ որոշեն, որ, այնուամենայնիվ, պետք է մասնակցենք, ապա կմասնակցենք նիստերին»,- եզրափակեց պատգամավորը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ