Ամենաշատ օգտագործվող գաղտնաբառերն ընտրության տրամաբանությանը տարիներ ի վեր չի փոխվում: Այն կազմված է ստեղնաշարի ամենապարզ համակցություններով:
Ռուսական TACC լրատվական գործակալության պատրաստած հրապարակումից տեղեկանում ենք, որ ամենապարզ գաղտնաբառերը շարունակում են «123456» ու «qwerty» համարվել:
«Թոփ տասնյակում են հայտնվել նաև «password» և «111111» գաղտնաբառերը: Նմանատիպ հետազոտությունն անցկացվում է 3-րդ անգամ: Հետազոտության ժամանակ դիտարկվում է մոտ 5 միլիարդ օգտանուն և գաղտնաբառ, որ համացանցում են հայտնվել անձնական տվյալների զանգվածային արտահոսքի պատճառով»,- գրում է լրատվականը:
: