«Լայվից», շառ ու փորձանքից հեռու
17.01.2020 | 00:44
Հունվարի 14-ին իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընդլայնված կազմով խնջույք է կազմակերպել: Ներկա է եղել կուսակցության վերնախավը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի, նախարարների ու մարզպետների մակարդակով: Քեֆ-ուրախությանը մասնակցել են նաև կուսակցության տարածքային կառույցների ներկայացուցիչները: «Ամեն մեկն իր աթոռի գումարն է տվել: Ներկա են եղել բոլոր նրանք, ովքեր ցանկություն են ունեցել մասնակցելու, պարտադիր պահանջ չի եղել: «Իմ քայլի» պատգամավորներից ոմանք, օրինակ, բացակայել են»,- ասաց «Իրատեսի» աղբյուրն ու հավելեց՝ կուսակցության միջոցառմանն ամենաակտիվը մարզպետներն են եղել:
Facebook սոցիալական ցանցում նրանցից մեկն օղու բաժակները ձեռքին լուսանկար էր հրապարակել ու վերտառել. «Ծառայում ենք Հայաստանին, Արցախին ու ժողովրդին»: Գերազանց կլիներ, որ գրառման ոգով իսկապես ծառայեին պետությանն ու ժողովրդին, բայց մի-մի բաժակ խմելուց, այնուհետ օղու բաժակները ձեռքներին լուսանկար հրապարակելուց հետո անլրջանում են նրանց թե՛ խոսքը, թե՛ խոստումը: Պետությունը բաժակ բաժակի խփելով չեն սիրում, պետության բարօրությունը կենաց ասելով չեն ապահովում, մարդկանց նման լուսանկարներ հրամցնելով չեն ծառայում: Թե ինչ փոփոխություններ են եղել մարզերում անցած մեկուկես տարում, կարող է վկայել մարզաբնակ յուրաքանչյուր քաղաքացի, «դուխով» ելույթներն ու «դոբրիի մեջ» լուսանկարները մարդկանց կյանքը չեն բարելավելու:
Ի դեպ, երեկոյի ընթացքում արգելված են եղել տեսանկարահանումն ու «լայվ» մտնելը. մեծ պաստառի վրա փակցված են եղել դրանք արգելող նկարներ: «Պետք չէր, որ ուղիղ եթեր մտնեին ու տեսնեին քեֆ-ուրախության կադրերը կամ գինովցած պաշտոնյաներին: Հնարավոր է՝ այնպիսի մեկնաբանություններ լինեին, որ կարող էին շահարկման տեղիք տալ: Դրա համար որոշել էինք՝ հեռու «լայվից», շառից ու փորձանքից: Որևէ մեկը Facebook-յան ուղիղ եթեր չի մտել, իսկ տեսանկարահանում արել են, թե ոչ, չենք կարող ասել»,- անկեղծացավ մեր զրուցակիցը:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ