Պատիժը չի ուշանա
04.10.2019 | 00:52
ԲՀԿ-ի՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագծի քվեարկությանը չմասնակցելը կարող է թանկ նստել այդ քաղաքական ուժի ղեկավարի վրա։ Կառավարության աղբյուրները փոխանցում են, որ առանց այն էլ Նիկոլ Փաշինյանը երկար ժամանակ «ատամ» ունի Ծառուկյանի վրա և հարմար պահի է սպասում, որ նրան ոչ միայն հեռացնի քաղաքականությունից (սա Փաշինյանի գլխավոր խնդիրներից մեկն է), այլև բիզնեսները նշանառության տակ դնի։ Շուտով, ինչպես վստահեցնում են կառավարությունից, Գագիկ Ծառուկյանին կարող են այցելել ոչ միայն ՊԵԿ-ի (որոնց առնչությամբ Ծառուկյանը մշտապես հայտարարում է, թե իր բիզնեսները հա էլ ստուգում են), այլև ԱԱԾ-ի աշխատակիցները։
ՈՒշագրավ է, որ Հրայր Թովմասյանին ՍԴ նախագահ ընտրելու ժամանակ էլ ԲՀԿ-ն դեմ է քվեարկել, սակայն ինչպես երևում է, նախորդները դրա համար չեն «պատժել» նրան, իսկ «նոր» Հայաստանում ամեն ինչ այլ է։
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ