Lamborghini իտալական մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է առաջին պաշտոնական հիբրիդային մոդելը: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը: Ըստ նախնական տվյալների՝ գինը կգերազանցի 3.5 մլն դոլարը:
«Սահմանափակ քանակությամբ թողարկվող Sian մոդելի V12 շարժիչը 774 ձիաուժ հզորություն կարող է զարգացնել: Շարժիչի ծավալը 6.5 լիտր է: Մեքենայի ընդհանուր հզորությունը 808 ձիաուժ է,- գրում է աղբյուրն ու հավելում,- արտաքնապես, ճիշտ է, ներկայանում է դիզայներական բոլորովին նոր լուծումներով, բայց իրականում է Aventador մոդելի նորացված տարբերակն է»:
Ավտոմեքենան հավակնում է դառնալ երթևեկության ամենահզոր մոդելը, որը երբևէ արտադրել է Lamborghini-ն:
Ըստ արտադրողների՝ այն մինչև 350 կմ/ժամ արագություն կկարողանա զարգացնել: