Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

Միֆ զբոսաշրջության մասին

Միֆ զբոսաշրջության մասին
11.07.2019 | 23:12

Այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը զբոսաշրջության մեծ «նվաճման» մասին է խոսել։ «Այս տարվա առաջին 6 ամսվա տվյալով Հայաստանի Հանրապետություն ժամանած զբոսաշրջիկները 120 մլն դոլար ավելի են ծախսել, քան նախորդ տարի: Ընդ որում, հիմա նաև համատեղ աշխատանքի և Կենտրոնական բանկի հետազոտություններով գիտենք, որ կոնկրետ արտասահմանում թողարկված բանկային քարտերով կատարված վճարումներով՝ ռեստորաններում, հյուրանոցներում և տարբեր վայրերում, այսպիսի ցուցանիշ է արձանագրվել, ինչը բավական ուրախալի է: Մենք պետք է այս ուղղությունը զարգացնելու վերաբերյալ մեր քաղաքականությունը շարունակենք»,- հայտարարեց Փաշինյանը։ Անշուշտ, տպավորիչ թիվ է։ Սակայն 120 մլն դոլար ավելի ծախսել են զբոսաշրջիկները նախորդ տարվա համեմատ։ Իսկ նախորդ տարի ինչ էր կատարվում այս ամիսներին մեր երկրում։ Իշխանափոխությունը նոր էր եղել, երկիրը քաղաքականը թատերաբեմ էր դարձել։ Ով այդպիսի պայմաններում մի երկիր կգնա ու կհանգստանա։ Հազիվ թե որևէ մեկին ձգի այդպիսի էքստրեմալ պայմաններով հանգիստը։

Եվ այս ֆոնի վրա մարդիկ մեծ առաջընթաց են ներկայացնում այս տարվա զբոսաշրջիկների՝ Հայաստանում ծախսած փողերի չափը։ Ի՞նչ խոսք, զրոյի հետ համեմատած ցանկացած թիվ շատ մեծ ու ահռելի է թվում։


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4476

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ