Մարտի 1-ի գործից առանձնացված մասով գործի վարույթը կասեցվել է:
Գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի, 2008-ին ՀՀ պաշտպանության փոխնախարարներ Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի վերաբերյալ քրեական գործի վարույթը դատարանի որոշմամբ կասեցվել է և ուղարկվել Սահմանադրական դատարան: