«Ժամանակը» գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներից շատերը կարծում էին, որ ապրիլի 18-ին կայացած կուսակցության վարչության նիստում կքննարկվի կուսակցության անդամ, ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի շուրջ ստեղծված իրավիճակը: Սակայն, ի հեճուկս բոլոր այդ սպասումների, վարչության նիստում անդրադարձ չի եղել, ինչը նշանակում է, որ վարչապետ Փաշինյանն այնքան էլ շահագրգռված չէ կոռուպցիոն այդ սկանդալին հանրային մեծ հնչեղություն տալով»: