Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանն ավարտել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս 2 ամսով երկարացնելու միջնորդության քննությունը:
«Վաղը ժամը 15:00-ին դատարանը որոշում կկայացնի»,- դատական նիստի ավարտին լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը: